Համաձայն «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի դ) կետի, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 8-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 37-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1180-Ն որոշման 52-րդ կետի պահանջների, որոշում եմ՝
1.Հաստատել՝
1)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի բնակչության տարահանման պլանը, համաձայն N 1 հավելվածի:
2)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի բնակչության տարահանման պլանի կատարումն ապահովող փաստաթղթերը, համաձայն NN 2-12 հավելվածների:
2.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքի բնակչության տարահանման հանձնաժողովի նախագահին՝
1)յուրաքանչյուր տարի ճշտել համայնքի բնակչության տարահանման պլանը, մշտական հսկողություն իրականացնել համայնքում ստեղծված տարահանման մարմիններում անհրաժեշտ փաստաթղթերի առկայության և անձնակազմի համալրվածության ուղղությամբ:
3.Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2018 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի բնակչության տարահանման պլանը հաստատելու և համայնքի ղեկավարի 2015 թվականի ապրիլի 2-ի թիվ 43-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 490-Ա որոշումը: