ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) «Լավ կառավարում հանուն համայնքների զարգացման» ծրագրի շրջանակներում մշակվել է 17 համայնքային տնտեսական զարգացման պլանները (ՀՏԶ) և 34 համայնքների տնտեսական զարգացման տեսլականները:
Ստորև ներկայացվում է Ջրվեժ համայնքի զարգացման հեռանկարը։
Ջրվեժը վաղը՝
Նպատակներ
Բարենպաստ գործարար միջավայրի ձևավորում
Գործողություն
Պատասխանատու
Երկարաժամկետ և ցածր տոկոսադրույքով վարկերի տրամադրում ձեռներեցներին
Կառավարություն, բանկեր
Սկսնակ բիզնեսին սկզբնական շրջանում հարկային որոշակի արտոնություններ
Կառավարություն, ՊԵԿ
Համայնքի տնտեսական գրավչության բացահայտում և ներկայացում գործարար համայնքին
Աջակից կառույցներ, ՏԻՄ
Համայնքի պաշտոնական կայքում գործարարների մասին ինֆորմացիայի տեղադրում (որոշակի վճարի կամ ներդրման դիմաց)
ՏԻՄ
Բնակչության ինքնագիտակցության բարձրացում, քաղաքացիական հասարակության ձևավորում, ինտեգրում համայնքի կառավարման և զարգացման գործընթացում
Բնակիչների կողմից հարկային պարտավորությունների պարտաճանաչ կատարում, արդեն դպրոցներում պատասխանատու և գիտակից քաղաքացու ձևավորում
ՏԻՄ, հասարակական կազմակերպություններ, դպրոցներ, հանրային կառույցներ
Համայնքի պոտենցիալի և գրավչությունների ներկայացում ներդրողների և գործարարների շրջանակում, արտերկրում գործընկերների հայտնաբերում, ձեռներեցների հետ ակտիվ կապերի ստեղծում
ՏԻՄ, գործարարներ, կառավարություն
Հիմնադրամի ստեղծում և ծրագրերի իրականացում
ՏԻՄ, հասարակական ակտիվ սեկտոր, ուսուցիչներ․․․
Տնտեսական, սոցիալական և տուրիզմի ենթակառուցվածքների զարգացում
Ենթակառուցվածքների զարգացման համար պետության կողմից տրամադրվող սուբվենցիաների ավելացում
Կառավարություն
Տնտեսական և սոցիալական ծրագրերի մշակում և ներկայացում կառավարությանը, ֆինանսավորման այլ կառույցների
Ծրագրերի մշակման ոլորտում մասնագիտացում
ՏԻՄ, աջակից կառույցներ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ
Կենտրոնը՝ գ. Ջրվեժ
1. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Ջրվեժ տեղանունը հիշատակվում է դեռևս V դարում` պատմաբան Ղազար Փարպեցու, VII դարում` սարկավագ Զաքարյա Քանաքեռցու աշխատություններում: Պատմական տեղեկությունների համաձայն Ջրվեժ տեղանունը ոչ մի անգամ չի վերանվանվել: Գյուղը ծովի մակարդակից բարձր է 1380 մետր, աշխարհագրական դիրքը նախալեռնային է: Վերջին տարիներին հաճախակի է կարկտահարությունը: Համայնքը հարուստ չէ պատմական և մշակութային հուշարձաններով: Գյուղի շրջակայքում կատարված պեղումներով Քոսաղբյուր կոչված վայրում (1957 թ.) և գերեզմանոցում (1958-1962 թ.թ.) բացվել են միջնադարյան ճարտարապետական երկու համալիրներ:Հայաստանում 1679թ.-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով ավերվել է նաև համայնքի Կաթողիկե եկեղեցին և միայն 1891 թվականին վերակառուցվել է գյուղի բնակչության ուժերով: Հայրենական Մեծ Պատերազմի տարիներին եկեղեցին ծառայել է որպես հացահատիկի շտեմարան: Վերաբացվել է 1991 թվականին և ներկայումս համայնքում գործում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կոտայքի թեմի Ջրվեժի Սուրբ Կաթողիկե Առաքելական եկեղեցի անվամբ:Համայնքում է գտնվում նաև «Խաչատուրի հուշարձանը» իր փոքրիկ պուրակով: Դա մի քսանամյա երիտասարդ ջրվեժցու գերեզման է, որի տապանաքարին մինչև օրս պահպանված արձանագրության (1173թ.) համաձայն երիտասարդ հասակում Խաչատուրը զոհվել է հանուն իր ծննդավայրի՝ առաջինը ոռոգման ջրից օգտվելու իրավունքի, որպեսզի ոռոգվեն գյուղի այգիները, բանջարանոցներն ու արտերը:Խաչատուրի հիշատակը հավերժացնելու համար Վարդ անունով մի վարպետի կողմից 1173 թ. թվագրությամբ կարմիր տուֆից հոյակերտ մի խաչքար է տաշվել, որի բարձրությունը 1.90 մ է, լայնությունը՝ 0.90 մ, հաստությունը՝ 0.28 մ: Այդ խաչքարը, ըստ հնագետ Տոկարսկու, 1930-ական թվականներին տեղափոխվել է Հայաստանի պետական պատկերասրահ: Այժմ այն՝ բաց ցուցադրությամբ գտնվում է Սարդարապատում՝ Հայաստանի ազգագրության պետական թանգարանում: Համայնքի կենտրոնում է գտնվում նաև ՀՄՊ-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը: Ձորաղբյուր բնակավայրի ներկայիս բնակչության նախնիները գաղթել են Պարսկաստանի Խոյ և Սալմաստ գավառներից 1828 թվականին։ Նախկինում գյուղը կոչվել է Տաճարապատ, հետո Թեժրաբեկ, այժմ՝ Ձորաղբյուր։ Ձորաղբյուր գյուղի տարածքում առկա են պատմամշակութային հուշարձաններ՝ ամրոց դամբարանադաշտեր, որոնք թվագրվում են քա II-I հազարամյակներին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին՝ 18-րդ դ., որը 2019 թվականին դարձելէգործող, Սուրբ Խաչ մատուռը՝ 13-րդ դ: Մեր ժամանակներում կառուցվել է Անմահ Զինվորի հուշարձանը նվիրված Հայրենական մեծ պատերազմում զոհված ձորաղբյուրցիների հիշատակին։ Զովքը որպես բնակավայր շատ հին է, ինչի մասին վկայում են գյուղատեղիում և նրա շրջակայքում եղած հնությունները՝ ավերված բերդի մնացորդները։ Զովք գյուղում կան մի շարք պատմամշակութային հուշարձաններ, որոնցից են՝ 10-13 դ.դ. Ճգնավոր քարայր մատուռը, 1982 թվականին կառուցված հուշարձանը՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակին, 1948 թվականին կառուցված հուշաղբյուրը, Հայաստանում Քրիստոնեության 1700 ամյակին նվիրված խաչքարը և մշակույթի այլ հուշարձաններ։ Զովք գյուղը բնակեցվել է ՀՀ տարբեր շրջաններից եկած մարդկանցով։
2. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ
Աշխարհագրական դիրքը՝ նախալեռնային: Կլիմայական պայմանները՝ բարենպաստ, մեղմ ձմեռով, համեմատաբար չոր եղանակով: Ջրվեժգյուղը գտնվում է Կոտայքի մարզի հարավային մասում, սահմանակից է Երևան քաղաքի Նոր-Նորք, Ավան-Առինջ, Էրեբունի համայնքներին և մարզի Առինջ, Ձորաղբյուր, Ողջաբերդ համայնքների վարչական տարածքներին: Մարզկենտրոնից գտնվում է 45 կմ հեռավորության վրա, Աբովյան քաղաքից` 9 կմ: Զովք գյուղը գտնվում է Գեղամա լեռնաշղթայի արևմտյան ստորոտում, Կոտայքի մարզի վարչական տարածքի հարավ-արևմտյան հատվածում։ Զովք գյուղը հարավից սահմանակից է Ձորաղբյուր գյուղին և հյուսիսից՝ Գեղաշեն գյուղին։ Ձորաղբյուր գյուղական համայնքը գտնվում է Կոտայքի մարզում, սահմանակից է Երևան քաղաքին և մարզի 6 գյուղերի վարչական տարածքներին։
3. ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը (մմ)
250-350մմ
Օդի միջին ջերմաստիճանը հունվարին (0C)
-20
Օդի միջին ջերմաստիճանը հուլիսին (0C)
33
4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1.Համայնքում ընդգրկված բնակավայրերը և դրանց հեռավորությունը համայնքի կենտրոնից
1.1) Ջրվեժ
1.2)Ձորաղբյուր
1.3)Զովք
1.1) -
1.2) 6կմ
1.3) 12կմ
ՋրվեժՁորաղբյուրԶովք
jrvezh.kotayq@mta.gov.am
2227
5. ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
6. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7. ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ
8. ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
9. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
10. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Համայնքի վարչական բյուջեի եկամուտներ (հազ. դրամ)
357015.4
16808.7
/Ֆ․Բ․ եկամուտ
Համայնքի վարչական բյուջերի ծախսեր (հազ. դրամ)
Համայնքի ֆոնդային բյուջերի եկամուտները (հազ. դրամ)
Ֆոնդային բյուջեի ծախսեր (հազ. դրամ)
11. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
1.1 համայնքային ծառայողներ
12. ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Բնակչության համար ապահովել բարենպաստ կենսապայմաններ
Համայնքի կառուցապատումը և բարեկարգումը
Աշխատատեղերի ստեղծումը
Կառուցել նախադպրոցական ուսումնական հաստատություն Ջրվեժ գյուղում։
Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի կազմում ընդգրկված են Ջրվեժ, Ձորաղբյուր և Զովք բնակավայրերը:
Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղ
Գտնվում է Կոտայքի մարզի հարավային մասում, սահմանակից է Երևան քաղաքի երեք վարչական՝ Նոր-Նորք, Ավան-Առինջ, Էրեբունի շրջաններին և մարզի երեք գյուղերի` Առինջ, Ձորաղբյուր, Ողջաբերդ վարչական տարածքներին: Մարզկենտրոնից գտնվում է 45 կմ հեռավորության վրա, Աբովյան քաղաքից` 9 կմ: Այստեղով են անցնում Երևան-Գառնի մայրուղին և Աբովյան-Մասիս ավտոճանապարհը:Ջրվեժ տեղանունը հիշատակվում է դեռևս V դարում` պատմաբան Ղազար Փարպեցու, VII դարում` սարկավագ Զաքարյա Քանաքեռցու աշխատություններում: Ջրվեժ գյուղը պատմականորեն ձևավորված բնակավայր է: Այն հիշատակվում է V դարից: Այդ մասին են վկայում գյուղին բնորոշ նեղլիկ, ծուռումուռ փողոցները և մեկ-երկու հարկանի ցածրահարկ բնակելի կառուցապատումը: Պատմական տեղեկությունների համաձայն Ջրվեժ տեղանունը ոչ մի անգամ չի վերանվանվել: Գյուղը ծովի մակարդակից բարձր է 1380 մետր, վարչական տարածքը կազմում է 1851,02 հա, որից տնամերձ` 198,67 հա, աշխարհագրական դիրքը նախալեռնային է, կլիմայական պայմանները` բարենպաստ:
Տարվա եղանակներից համեմատաբար լավ է գարունը, ամառը տևական է` 4,5-5 ամիս: Տարեկան տեղումների քանակը կազմում է 250-ից 350 մմ, վերջին տարիներին նկատվում է տևական ձնածածկույթի սակավություն և կարկտահարություն: Գյուղը գտնվում է Արարատյան հարթավայրի հյուսիս-արևելյան մասի նախալեռնային գոտում, չունի հարթ մակերես: Հյուսիսային մասում այն կտրտված է ձորակներով, արևելյան մասից սկիզբ են առնում Ձորաղբյուրի և Ողջաբերդի լեռնաբազուկները, հարավային մասում խոր ձորակներ են, որոնք շարունակվում են մինչև Արին-Բերդ, արևմտյան կողմով` ձորերով և կիրճերով միանում են Երևանին:
Դեռևս խորհրդային տարիներին գյուղին կից տեղակայվել են արտադրական ձեռնարկություններ, որոնց շուրջ կազմավորվել է խոշոր բնակելի բանավանը` իր ենթակառուցվածքներով (դպրոց, մանկապարտեզ, խանութներ և այլն): Թեև վերը նշված տարածքները այսօր համայնքի վարչական տարածքի մեջ չեն, դրանք համայնքում կենտրոնական դիրք են գրավում, կարևոր տեղ զբաղեցնելով բնակավայրի կենսագործունեության մեջ:Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի տարածքով է անցնում հանրապետական նշանակության Երևան-Գառնի-Գեղարդ ավտոճանապարհը, որը ճյուղավորվելով նաև դեպի Աբովյան տանող ռեկրեացիոն նշանակություն ունեցող տարածքներ, ծառայում է որպես կարևոր զբոսաշրջային առանցք: Գառնու ուղղությամբ է գտնվում համայնքի վարչական սահմաններում ընդգրկված «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկի տարածքը: Զբաղեցնելով տարանցիկ դիրք` Ջրվեժ համայնքի տարածքը կարևոր դեր է խաղում Երևանի ագրոմելիորացիայի կազմավորման և փոխկապակցված զարգացման տեսանկյունից: Ներկայումս այն երկայնական և լայնական ուղղություններով ձգված, անկանոն ձևի տարածված հատակագծային կառուցվածքով մի բնակավայր է:
Ջրվեժում ներկայումս գործում են «Ջրվեժ» մսամթերքի կոմբինատը, «Գամմա» պահածոների գործարանը, բետոնի հանգույցը, քարի մշակաման և այլ արտադրամասեր: Գյուղին հարակից Երևանի «Ջրվեժ-Բանավան» և «Մայակ» թաղամասերում ժամանակին տեղակայվել են խոշոր արտադրական ձեռնարկություններ, որոնց նախկին հզորություններն ու տարածքներն այսօր մասնակի են օգտագործվում:
1970-1980 թվականներին Ջրվեժի հյուսիս-արևելյան մասում տարբեր կազմակերպությունների տրամադրվեցին այգեգործական ընկերությունների հողամասեր, որոնք այսօր բավականին մեծ զանգված են կազմում և ընդգրկված են համայնքի սահմաններում` որպես բնակավայրի հողեր: Վերջին տարիներին Երևան-Գառնի ավտոխճուղու երկու կողմերում արագ տեմպերով կառուցվում են զվարճանքի և հասարակական սննդի բազմապիսի օբյեկտներ (հյուրանոցներ, ռեստորաններ, հարսանյաց հանդեսների սրահներ և այլն): Բնակավայրը, համայնքի տարածքում հողերի սակավության պատճառով, ներկայումս զարգանում է հիմնականում նախկին գյուղատնտեսական հողերի հաշվին:
Բնակավայրում գործում են միջնակարգ դպրոցը,երաժշտական դպրոցը, համայնքապետարանը,ամբուլատորիան, սպորտ դպրոցը, եկեղեցին:
Ջրվեժ գյուղի շրջակայքում հայտնաբերվել են մի շարք պատմական հուշարձաններ: Կատարված պեղումներով (1957-1962 թ.թ.) Քոսաղբյուր կոչված վայրում և գերեզմանոցում բացվել են միջնադարյան ճարտարապետական երկու` Քոսաղբյուր վայրի և գերեզմանատան համալիրները: Քոսաղբյուրի համալիրի կազմում են՝ սրբատաշ դարչնագույն տուֆից կառուցված VI-VII դ.դ. խաչաձև գմբեթավոր եկեղեցին, հարավից նրան կից XII-XIII դ.դ. միանավ թաղածածկ եկեղեցին և երկու փոքր մատուռ: Պահպանվել են հուշարձանախմբի պատերի ստորին շարքերը և քանդակազարդ բեկորները: Գերեզմանատան IV-V դ.դ. հուշահամալիրը բաղկացած է եկեղեցուց, կոթողից և դամբարանից: Եկեղեցին միանավ է, կառուցված է տեղական սև և կարմիր գույնի սրբատաշ տուֆից:
Ջրվեժի տարածքում գտնվում են գմբեթավոր սրահի ավերակներ, մատուռներ, խաչքարեր: Ուշագրավ են Խաչատուրի տապանաքարը և խաչքարը:
1679 թվականին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը հիմնովին ավերում է բոլոր շինությունները, ինչպես նաև եկեղեցիները և վանքերը, այդ թվում նաև Ջրվեժի եկեղեցին: Երկրաշարժից հետո Ջրվեժը 212 տարի եկեղեցի չի ունեցել և միայն 1891 թվականին, գյուղի բնակչությունը քանդված եկեղեցու տեղում կառուցում է նորը, որը վերաբացվել է 1991 թվականին և ներկայումս գործում է որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կոտայքի թեմի Ջրվեժի Սուրբ Կաթողիկե Առաքելական եկեղեցի:
Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղ
Սահմանակից է Երևան քաղաքին և մարզի 6 գյուղերի վարչական տարածքներին։ Այստեղով են անցնում Երևան-Զովք-Մայակովսկի և Աբովյան-Գառնի ճանապարհները։ Գյուղի ներկայիս բնակչության նախնիները գաղթել են Պարսկաստանի Խոյ և Սալմաստ գավառներից 1828 թվականին։ Նախկինում գյուղը կոչվել է Տաճարապատ, հետո Թեժրաբեկ, այժմ՝ Ձորաղբյուր։
Գյուղի վարչական տարածքը կազմում է 2692,3 հա, ծովի մակերևույթից բարձր է 1530 մ։ Գյուղի աշխարհագրական դիրքը նախալեռնային է, կլիմիայական պայմանները՝ անբարենպաստ։ Տարվա եղանակներից համեմատաբար լավ է գարունը, ամռանը՝ տաք, առանց տեղումների։ Տարեկան տեղումները քիչ են, վերջին տարիներին նկատվում է, որ ձյուն քիչ է գալիս։ Լինում է նաև կարկտահարություն։
Տեղանքի ռելիեֆը ունի հիմնականում միջին կտրտվածություն: Զգալի տարածքներ են զբաղեցնում ձորակային` թեք հարթությունները, ինչպես նաև լվացված մերկ լանջերը: Ժամանակակից ռելիեֆի ձևավորման գործում կարևոր մասնակցություն են ունեցել վերին երրորդական և չորրորդական ժամանակահատվածի անդեզիտա բազալտները, տուֆային լավաները: Մայր ապարները ներկայացված են խճա-բեկորային էլյուվիալ և էլյուվիալ-դելյուվիալ կարբոնատային ավազակավերը: Այս նստվածքների հզորությունը, կախված ռելիեֆի ձևից, հիմնականում չի գերազանցում 0.5-1.5 մ-ից:
Բնակավայրի կառուցապատումը որոշ մասերում անկանոն է: Համայնքի վարչական տարածքի 2 հատվածներում գոյություն ունեն այգեգործական հողեր, որոնց կառուցապատումը կանոնավոր է: Բնակավայրի միջնամասում են գտնվում միջնակարգ դպրոցը, վարչական ղեկավարի նստավայրը,ամբուլատորիան և մանկապարտեզը: Գյուղում կա նաևմարզական բազա:
Բնակավայրիդիրքը նպաստավոր է հանգստի գոտու ստեղծման և սպասարկման համար, ինչը կարող է խթան հանդիսանալ նաև հանգստի՝ տուրիզմի զարգացման համար:
Ձորաղբյուր գյուղի տարածքում առկա են պատմամշակութային հուշարձաններ՝ ամրոց դամբարանադաշտեր, որոնք թվագրվում են ք.ա. II-I հազարամյակներին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին՝ 18-րդ դար, Սուրբ Խաչմատուռը՝ 13-րդ դար: Մեր ժամանակներում կառուցվել է Անմահ Զինվորի հուշարձանը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում զոհված Ձորաղբյուրցիների հիշատակին:
Ջրվեժ համայնքի Զովք գյուղ
Գտնվում է Գեղամա լեռնաշղթայի արևմտյան ստորոտում,Կոտայքի մարզի վարչական տարածքի հարավ-արևմտյան հատվածում։ Զովք գյուղի վարչական տարածքը կազմում է 947,23 հա։ Զովք գյուղը հարավից սահմանակից է Ձորաղբյուր գյուղին և հյուսիսից՝ Գեղաշեն գյուղին։ Զովքը որպես բնակավայր շատ հին է, ինչի մասին վկայում են գյուղատեղիում և նրա շրջակայքում եղած հնությունները՝ ավերված բերդի մնացորդները։
Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1670մ բարձրության վրա, տարեկան միջին ջերմաստիճանը մաքսիմում +30+360C, մինիմումը՝ -20-250C։ Տարեկան տեղումների միջին քանակը 200-400մմ։ Լինում են նաև չորային տարիներ։ Ջուրը գալիս է Գեղամա լեռներից բխող սառնորակ աղբյուրներից՝ Չարքազից։ Ամեն մի հանդագոտի ունի իր ուրույն բուսատեսակները՝ սկսած կիսաանապատայինից մինչև ալպիականը։
Զովք գյուղում գործում է Գ.Շահինյանի անվան միջնակարգ դպրոցը, ոչ մասնագիտացված խանութներ, հանդիսությունների սրահ, վարչական ղեկավայրի նստավայրը։ Գյուղի վարչական տարածքում է գտնվում նաև «Չանախ» պանրի արտադրության գործարանը։
Բնակավայրի տարածքում գոյություն ունեն` հացաթխման արտադրամասեր, անասնապահական ֆերմաներ և այլ արտադրամասեր: Բնակելի տները հիմնականում 1-2 հարկանի են: Բնակավայրը ճանապարհներով կապված է Կամարիս և Ձորաղբյուր գյուղերի հետ: Զովք գյուղում կան մի շարք պատմամշակութային հուշարձաններ, որոնցից են՝ 10-13դ.դ. Ճգնավոր քարայր մատուռը, 1982թվականինկառուցված հուշարձանը՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակին, 1948թվականին կառուցված հուշաղբյուրը, Հայաստանում Քրիստոնեության 1700 ամյակին նվիրված խաչքարը և մշակույթի այլ հուշարձաններ։
Facebook
Location on Google Maps
YouTube