Այսօր: Երկուշաբթի, 18 Օգոստոսի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13.08.25 Բերքի տոն
«Կանաչ արահետ» ՀԿ-ն արդեն 12-րդ տարին անընդմեջ կազմակերպում և իրականացնում է «Բերքի տոն․ գյուղական կյանք և ավանդույթներ» ամենամյա փառատոնը, որի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում գյուղատնտեսության և գյուղական համայնքների կայուն զարգացմանը: Փառատոնը եզակի հարթակ է, որտեղ ֆերմերները, վերամշակողները, գնորդները, տարբեր կազմակերպություններ Հայաստանից և արտերկրից, շահագրգիռ դոնորներ ու գործընկերներ հանդիպում են՝ փոխադարձ համագործակցություն և փորձի փոխանակում իրականացնելու նպատակով, ինչպես նաև մեծարելու գյուղն ու գյուղի աշխատավորին: Բացի այդ, փառատոնը հնարավորություն է տալիս մասնակիցներին ներկայացնելու ինչպես հայկական, այնպես էլ տարբեր ազգերի, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների, ... Մանրամասն
13.08.25 Շչակները գործարկվելու են Ձորաղբյուր և Զովք բնակավայրերում

📣ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ
Ջրվեժ համայնքի հարգելի բնակիչներ,
Օգոստոսի 14-ին՝ ժամը 11:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, Ձորաղբյուր և Զովք բնակավայրերում փորձարկվելու են տեղադրված շչակները:
Խնդրում ենք չանհանգստանալ։

12.08.25 Երիտասարդության միջազգային օրը

Սիրելի՛ երիտասարդներ․ 

Շնորհավորում ենք բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Այս բարդ ժամանակաշրջանում դուք եք մեր ապագայի հույսն ու երազանքներն իրականացնողը:Հենց այս տարիների ձեռբերումներն են լինելու ձեր հետագա հաջողությունների հիմքը։  Եղե՛ք ստեղծագործող, եղե՛ք նախաձեռնող և ապրե՛ք այն գիտակցմամբ, որ հենց երիտասարդ տարիներին ձեր կողմից ձեռքբերված գիտելիքները, կարողություններն ու հմտություններն են ողջ կյանքում լինելու ձեր հաջողությունների ու ձեռքբերումների հիմնական երաշխավորը:Ներկայի որակյալ և կիրթ երիտասարդությունը կայուն և պայծառ ապագայի առհավատչյան է:

Շնորհավորում ենք մեր երիտասարդներին և բոլոր նրանց, ովքեր ցանկացած տարիքում իրենց երտասարդ են զգում:

21.07.25 Վարդավառ է, Վարդավառ
Վարդավառ է, Վարդավառ է, Երկինքը արեգական է։ Վայրը – Ջրվեժ գյուղ Օրը – 26.07 Ժամը – 15:00Ահա մոտենում է հայոց ամենասիրելի տոներից մեկը՝ Վարդավառը։Այն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է` նվիրված Քրիստոսի Պայծառակերպությանը։ Այս տարի նույնպես Անանենց Արվեստանոցի և Ջրվեժի համայնքապետարանի նախաձեռնությամբ Վարդավառյան տոնածիսական հանդիպում կունենանք։Միջոցառումը կմեկնարկի Ջրվեժի համայնքապետարանի վարչական շենքի հարակից հրապարակում։ Շրջելու ենք տնետուն՝ երգելով ու պարելով, հավաքելու մեր բաժինը, իսկ երթի ավարտից հետո կանցկացվի ազգային երգերի և պարերի բաց դաս։ Եվ, իհարկե, Խնդումի տոք անելու ծեսով կտեսնենք, թե ինչպես է իրականանում Խնդումի պատրաստումն ու տղաների կողմից ... Մանրամասն
04.07.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի՝ ԱՐՏԱՀԵՐԹ ԹԻՎ 7 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ
ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն՝ ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց թիվ 76) 2025 թվականի հուլիսի 8-ին, ժամը 17։00-ին կայանալու է Ջրվեժ համայնքի ավագանու արտահերթ 7-րդ նիստը: Օրակարգում՝1) Համայնքի ղեկավարի հաղորդումը 2025 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակի կատարման մասին։2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում տեղական վճարի գծով արտոնություն սահմանելու մասին:3) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին:4) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 148-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու ... Մանրամասն
18.06.25 Ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ

Համայնքում զարգացած ենթակառուցվածքների ստեղծման, ապահով երթևեկության ապահովման նպատակով 2024 թվականին ՀՀ Կառավարությանը ներկայացված և հավանության արժանացած սուբվենցիայի ծրագրով համայնքում ներկայումս կատարվում են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 106 154 000 ՀՀ դրամ է, որտեղ համայնքի բյուջեի ներդրումը 65 տոկոսն է։

Սուբվենցիայի ծրագիրն ընդգրկում է ընդհանուր 2127 մ երկարությամբ ներհամայնքային 10 փողոցներ` համայնքի երեք բնակավայրերից։ 

13.06.25 Պարբաշի՛, պարդ քաշի՜, Ետ դառի Ջրվեժցիներին աշի
Անաչափ կարևոր է Երևանից դուրս ազգային պարերի ուսուցումն ու տարածումը, և այս կապակցությամբ փորձում ենք ամեն ամիս կազմակերպել պարուսուցումների շարք՝ հենց Ջրվեժ համայնքում🥰✨💛Բոլորիս մասնակցությունն ու ներդրումը կարևոր է՝ համայքներում մշակութային կյանքը ակտիվ պահելուավելի և ավանդական պարը հանրայնացնելու համար✨🌿🥰Միացի՛ր մեզ հունիսի 19-ին, ժամը 19:00-ին, Ջրվեժում, ուր տեղի է ունենալու ազգային «թնդյուն»: Բառն արդեն իսկ հուշում է, թե ով է լինելու մեր հյուրը 🥰💃🕺 Օրվա պարուսուցումն իրականացնելու է «ԱՐԻ ՊԱՐԻ» նախաձեռնության հիմնադիր՝ Համազասպ Ասլանյանը՝ մեր սրտի պարապետը 🥰💛🌱Նրա եռանդուն մոտեցումը և սերն ազգային պարերի նկատմամբ ոգեշնչում ու օրինակ է շատերի համար 💛✨🌿Դե՜, ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր, տեսահոլովակներ
Ավագանու թիվ 7 արտահերթ նիստ 08․07․2025
Ավագանու թիվ 6 հերթական նիստ 06.06.2025
Ավագանու թիվ 4 հերթական նիստ 11․04․2025
Ավագանու թիվ 5 հերթական նիստ 08.05.2025
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ՋՐՎԵԺ, ՄԵԼՔՈՆՅԱՆ Փ., Շ թիվ 76, 2227
060 535553, 010 684929
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner