Այսօր: Երկուշաբթի, 17 Մարտի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Լանդշաֆտի մրցանակաբաշխություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Նաիրա Քոչարյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
06/03/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
31/12/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Տեղեկացնում ենք, որ Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) 2026թ. նշվող Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի (Կոնվենցիա) 25-ամյակի շրջանակում հայտարարել է Լանդշաֆտի մրցանակաբաշխություն, որին կարող են մասնակցել Կոնվենցիայի կողմ հանդիսացող երկրները (Հայաստանը կոնցենվիան վավերացրել է 2004թ.): 

ԵԽ Լանդշաֆտի մրցանակը կոչված է խթանել վարչատարածքային միավորների կայուն զարգացումը՝ բնապահպանական և սոցիալ-տնտեսական եվրոպական և միջազգային չափանիշներին համապատասխան, բարձրացնել հանրային իրազեկվածությունը լանդշաֆտների պաշտպանության կարևորության, դրանց դերի և փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև մեծացնել քաղհասարակության և հանրային մասնակցության դերը ՏԻՄ ոլորտում:    

Մրցանակը շնորհվում է լանդշաֆտների պաշտպանության, կառավարման և պլանավորման հարցերում նշանակալի ավանդ ունեցող ՏԻՄ-երին և հասարակական կազմակերպություններին: Մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու Իտալիայում 2026թ. հոկտեմբերին:

Կոնվենցիայի անդամ յուրաքանչյուր երկիր պետք է ներպետական մրցութային կարգով ընտրի և մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը ԵԽ քարտուղարությանը ներկայացնի վերոնշյալ պայմաններին համապատասխան ՏԻՄ կամ ՀԿ հանդիսացող մեկ թեկնածու։ Հավելյալ հարցերի համար կարելի է դիմել Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի քարտուղարություն հետևյալ էլեկտրոնային հասցեներով՝ landscape@coe.int, nadiya.marino@coo.int

Կից ներկայացնում ենք ԵԽ Լանդշաֆտի մրցանակի դիմում-հայտի ձևաթուղթը և մրցանակաբաշխության ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվական ուղեցույցը:

 

Բոլորը
Ավագանու նիստեր, տեսահոլովակներ
Ավագանու թիվ 3 հերթական նիստ 11․03․2025
Ավագանու թիվ 2 հերթական նիստ 11․02․2025
Ավագանու թիվ 1 արտահերթ նիստ 14․01․2025
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner