25.03.25
Ճանաչենք մեր շնորհալի և տաղանդավոր բնակիչներին` Սմբատ Սահակյան
|
Սմբատ Սահակյանը ծնվել է 1996 թվականին Ձորաղբյուր գյուղում, 2013 թվականին ավարտել է Ձորաղբյուրի միջնակարգ դպրոցը, 2013 թվականին ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հայկական պետական ինստիտուտ, 2015-2017 թվականները ծառայել է ԼՂՀ Մադաղիսում, մասնակցել մարտական գործողությունների։ Որոշ ժամանակ մարզել է գյուղի երեխաներին՝ ըմբշամարտով։ 2020 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հայկական պետական ինստիտուտը, 2006 թվականից Ջրվեժի մարզադպրոցում հաճախել է ըմբշամարտի և մասնակցել մի շարք մրցաշարերի, գրավել պատվավոր հորիզոնականներ։Նշանակալի հաջողությունները՝ 2013 թվականին հունահռոմեական ըմբշամարտի պատանիների ՀՀ առաջնությունում 76 կգ քաշային կարգում գրավել է երրորդ տեղը, 2016 թվականին 10-րդ ...
Մանրամասն |
|
19.03.25
Ճանաչենք մեր շնորհալի և տաղանդավոր բնակիչներին` Արթուր Բրոյան
|
ՀՀ սպորտի վարպետ Արթուր Արմենի Բրոյանը ծնվել է 2007 թվականին Ջրվեժ գյուղում, սովորում է Ջրվեժի միջնակարգ դպրոցում,․2012 թվականից հաճախել է ըմբշամարտի և մասնակցել մի շարք մրցաշարերի՝2017 թվականին Վրաստանում մասնակցել է 26 կգ քաշային կարգում և զբաղացրել է առաջին տեղը,2018 թվականին մասնակցել է կրտսեր պատանիների ըմբշամարտի բաց առաջնությանը և գրավել է առաջին տեղը։2021 թվականին մասնակցել է 15 տարեկանների ՀՀ առաջնությանը 41 կգ քաշային կարգում և գրավել առաջին տեղը,2021 թվականին Բուլղարիայում մասնակցել է 15 տարեկանների Եվրոպայի առաջնությանը 41 կգ քաշային կարգում և գրավել է երրորդ տեղը,2021 թվականին մասնակցել է Ջրվեժի մարզադպրոցում կազմակերպված Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Վահե Էլբակյանի անվան 1-ին ...
Մանրամասն |
|
19.03.25
Միանալ «Երկրի ժամը» շարժմանը
|
Մարտի 22-ին՝ ժամը 20։30-21։30-ին Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) իր շուրջը կհամախմբի մարդկանց աշխարհի տարբեր ծայրերից՝ նվիրելու մեկ ժամ Երկրին և անցկացնելու «Երկրի ժամը» (Earth Hour):2008 թվականից ի վեր Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվում է աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը՝ «Երկրի ժամը», որը ոգեշնչում և միավորում է միլիոնավոր մարդկանց Երկիր մոլորակի պահպանության համար լուծումներ գտնելու և միջոցներ ձեռնարկելու շուրջ։ Միջոցառմանը մասնակցում է ավելի քան 190 երկիր և 7000 քաղաք՝ մեկ ժամով անջատելով տվյալ երկրում խորհրդանիշ համարվող շենքերի, շինությունների, ինչպես նաև քաղաքների և բնակավայրերի ...
Մանրամասն |
|
14.03.25
Ճանաչենք մեր շնորհալի և տաղանդավոր բնակիչներին` Լարա Ավետիսյան
|
Լարան 7 տարեկան է, բնակվում է Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղում։ Սովորում է Ջրվեժի միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանում։Հաճախում է Սոֆի Դևոյանի պարի դպրոց և մասնակցում է «Աստղերի ֆաբրիկա»-ի նախագծերին։ 2023-2024 թվականներին մենապարերով մասնակցել է համերգների և Սոֆի Դևոյան մշակույթի կենտրոնի կողմից ստացել է պատվոգրեր։Մասնակցել է «Mirora TV Fest»-ի կողմից կազմակերպված «Ծաղկաձոր 2024» փառատոնին և պարգևատրվել է պատվոգրով և հուշամեդալով։2024 թվականին մասնակցել է "Armenia's Next Best Model» մոդելային մրցույթին։2024 թվականին «Multi Brand Fashion Show»-ին ներկայացրել է դիզայներներ «Dani Bear» և «Athena Kids» հագուստների ցուցադրությանը։2025 ...
Մանրամասն |
|
11.03.25
Ճանաչենք մեր շնորհալի և տաղանդավոր բնակիչներին` Գարիկ Չերկեզյան
|
Գարիկ Չերկեզյանը ծնվել է 2014 թվականին: Բնակվում է Ջրվեժ համայնքի Զովք գյուղում: Սովորում է «Զովքի Գ. Շահինյանի անվան միջնակարգ դպրոց»-ի 5-րդ դասարանում: Ազգությամբ եզդի մեր փոքրիկը հաճախում է բռնցքամարտի: Մարտի 2-ին մասնակցել է Գավառ համայնքի մարզադպրոցի բռնցքամարտի բաց առաջնությանը, որտեղ 38 կգ քաշային կարգում զբաղեցրել է 1-ին տեղը:
|
|
08.03.25
Համայնքի ղեկավար Նորայր Սանթրոսյանի շնորհավորական ուղերձը
|
Մարտի 8-ի տոնական առիթով շնորհավորում եմ մեր վեհանձն կանանց և օրիորդներին:Գարնանային զարթոնքի այս նշանակալի տոնի խորհուրդը հատկապես ձեզ բնորոշ անսպառ բարությունն ու ծով համբերությունն է, մայրությունն ու գեղեցկությունը, անվերապահ նվիրումը, որը ևս մեկ առիթ է վերարժևորելու մեր ժողովրդի կյանքում կանանց անուրանալի դերակատարությունը:Դարեր շարունակ հայ կինն է ոգեշնչել ու խանդավառել մեր քաջորդիներին՝ չնահանջող արիությամբ մարտնչելու մեր հայրենիքի, նվիրական մեր ընտանիքների, ազգային ու հոգևոր սրբությունների պահպանման համար: Ձեր ջանքերով է նաև, որ պիտի հաղթահարվեն առկա մարտահրավերները և զորանա հույսը ապագայի հանդեպ, հասակ առնի ազգասեր ու հայրենասեր ոգով սերունդ՝ անխախտ պահելու մեր ժողովրդի վերելքի ուղին։Որդիաբար ...
Մանրամասն |
|
06.03.25
Աջակցություն անհուսալի վարկեր ունեցող անձանց
|
Հարգելի քաղաքացիներ,Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում դիմումներն ընդունվում են https://e-social.am/services հարթակում։Հիշեցնենք, որ ծրագրից կարող են օգտվել Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, որոնց ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի: Պարտադիր պայման է ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն ունենալը։Աջակցությունը կլինի աշխատավարձից վարկի գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և կուղղվի շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը․ այն կտրամադրվի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |