Այսօր: Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.11.25 Նոր հաղթանակներ
Ջրվեժի մանկական երաժշտական դպրոցի վոկալ բաժնի սաների հերթական հաղթանակները «Կանչ» Հանրապետական մրցույթում.
Մարի Մխեյան- ՄԵԾ ՄՐՑԱՆԱԿ(GRAND PRIX)
Մարիամ Բաբայան -1ին տեղ
Բուդաղյան Սուսաննա -1ին տեղ
Տոնոյան Լիլիթ-1ին տեղ
Հովհաննիսյան Աիդա -1ին տեղ
Բանգոյան Նարեկ-2րդ տեղ
Շնորհավորում ենք մեր մասնակիցներին և մաղթում նոր հաղթանակներ։
05.11.25 «Ջրվեժի մանկական երաժշտական դպրոց»

Կրկին հաղթանակ՝ 2025 թվականի հունիսին կայացած «Նարնջագույն Կոբուլետի» միջազգային մրցույթ-փառատոնում վոկալ բաժնի սան Մարիամ Բաբայանը գրավել է պատվավոր առաջին տեղը։

05.11.25 Հուշարձանների շրջակայքի մաքրման աշխատանքներ

Ջրվեժի միջնակարգ դպրոցի վեցերորդ դասարանի աշակերտները դասղեկ Սիրանուշ Թելունցի հետ այցելել էին Ջրվեժ գյուղում գտնվող հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանին։ Փոքրիկները իրենց դասղեկի մասնակցությամբ, մեծ ջանասիրությամբ և ոգևորությամբ կատարեցին մաքրման աշխատանքներ։

31.10.25 Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգություն
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգություն, հայ ժողովրդի և Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգության մաս ճանաչված, կենցաղում հաստատուն տեղ զբաղեցնող սովորույթների, ավանդույթների, ծեսերի, պատկերացումների ու արտահայտման ձևերի, գիտելիքների ու հմտությունների, ինչպես նաև դրանց առնչվող գործիքների, առարկաների, ստեղծագործությունների և մշակութային տարածքների ամբողջություն։«Անանենց Արվեստանոց»-ի ղեկավար Հայարփի Անանյանը հանդիպում ունեցավ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր և Զովք բնակավայրերի աշակերտների հետ։ Շատ գեղեցիկ և մատչելի ձևով ներկայացրեց Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգությունը։ Թամար տատը մեր աշակերտներին ... Մանրամասն
31.10.25 Հայտարարություն Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 7-ի՝ հերթական թիվ 10 նիստի օրակարգը հաստատելու մասին
ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն՝ ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց թիվ 76) 2025 թվականի նոյեմբերի 7-ին, ժամը 17։00-ին կայանալու է Ջրվեժ համայնքի ավագանու հերթական 10-րդ նիստը: Օրակարգում՝Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 151-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասինՀամայնքի ղեկավարի կողմից գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին։«Ջրվեժի համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին։«Կոտայքի մարզի ըմբշամարտի ֆեդերացիա» հասարակական ... Մանրամասն
27.10.25 Իրավաբանական խորհրդատվություն
      Հարգելի՛ արցախցիներ, Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 31-ին` ժամը 12:00-ին, Ջրվեժ համայնքապետարանի դահլիճում կկայանա հանդիպում Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ իրականացվող «Իրավաբանական աջակցություն բռնի տեղահանված անձանց» ծրագրի փաստաբանների հետ։ Հանդիպման ընթացքում կտրամադրվի անվճար իրավաբանական խորհրդատվություն հետևյալ հարցերի վերաբերյալ՝Փաստաթղթերի ձեռքբերում և վերականգնում,Աշխատանքային ստաժի և կենսաթոշակի նշանակման խնդիրներ,Սոցիալական աջակցության ծրագրերին առնչվող հարցեր և այլ իրավական խնդիրներ։ Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի նաև իրավաբանական ... Մանրամասն
24.10.25 Հայտարարություն
Հարգելի քաղաքացիներ․ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը իրազեկում է, որ օրենքով սահմանված ժամկետում երեխաներին հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան ընդունելու և վերջիններիս պարտադիր կրթության իրավունքն ապահովելու նպատակով՝ 24-11-2010 N 1640-Ն հրամանով սահմանվել և այս՝ 2025-2026 ուսումնական տարվանից ուժի մեջ է մտել մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 7 և 8 տարին լրանալու դեպքում` երեխային իր տարիքին համապատասխան դասարան ընդունելու  դրույթը:Հարգելի ծնողներ հայտնում ենք, որ ովքեր ունեն կրտսեր դպրոցական տարիքում (մասնավորապես՝ 2019թ.-ին ծնված) գտնվող, բայց դեռևս որևէ ուսումնական հաստատությունում չհաշվառված  և մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը 6 տարին լրացող (կամ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր, տեսահոլովակներ
Ավագանու թիվ 8 հերթական նիստ 09․09․2025
Ավագանու թիվ 9 հերթական նիստ 08․10․2025
Ավագանու թիվ 7 արտահերթ նիստ 08․07․2025
Ավագանու թիվ 6 հերթական նիստ 06.06.2025
Ավագանու թիվ 4 հերթական նիստ 11․04․2025
Ավագանու թիվ 5 հերթական նիստ 08.05.2025
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ՋՐՎԵԺ, ՄԵԼՔՈՆՅԱՆ Փ., Շ թիվ 76, 2227
060 535553, 010 684929
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner