Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի նոյեմբերի 24-26-ը Սաուդյան Արաբիայի Թագավորությունում կանցկացվի World Advanced Manufacturing and Logistics (WAM Saudi 2025) ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի առանցքային թեմաների շարքում կլինեն նորարարական տեխնոլոգիաները, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ շինարարության, ռոբոտաշինության, գործիքաշինության, լոգիստիկայի, դեղագործության, կենսատեխնոլոգիայի, ավտոմոբիլային արդյունաբերության և այլ ոլորտների վերջին ձեռքբերումները: Ավելի քան 100 ներդրողներ կդիտարկեն խոստումնալից նախագծեր։
Միջոցառման գլխավոր տեսլականն է համախմբել ամբողջ աշխարհից վերոնշյալ ոլորտների ներկայացուցիչներին: Ցուցահանդեսի նպատակներից է համախմբել առաջադեմ արտադրության և լոգիստիկայի ոլորտի տեղական և միջազգային փորձագետներին, խթանել նորարարությունը և գիտելիքների փոխանակումը Սաուդյան Արաբիայի արդյունաբերական հատվածը զարգացնելու համար, ինչպես նաև հարթակ ստեղծել ներդրումներ ներգրավելու և բարձր տեխնոլոգիական արտադրությունը զարգացնելու համար:
Միջոցառումը կազմակերպում են «KAOUN International» (ԱՄԷ) և «MODON» (Սաուդյան Արաբիայի արդյունաբերական քաղաքների և տեխնոլոգիական գոտիների կառավարում) ընկերությունները, որոնց բացառիկ պաշտոնական ներկայացուցիչը ԱՊՀ երկրներում հանդիսանում է «Expo-Contract» ընկերությունների խումբը։
Կարծում ենք, որ հայկական կողմի մասնակցությունը վերոնշյալ միջոցառմանը ազգային տաղավարի ձևաչափով ոչ միայն նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում համագործակցության ներուժի բացահայտման համար, այլև կնպաստի երկու պետությունների հիմնական ազգային և տարածաշրջանային հնարավորությունների զարգացմանը, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ բովանդակային համագործակցության հաստատմանը։
Իր հերթին հայկական ձեռնարկությունների և ընկերությունների մասնակցությունը ցուցահանդեսին կնպաստի հայ արտադրողների դիրքերի ամրապնդմանը միջազգային ասպարեզում, ինչպես նաև հնարավորություն կտա գտնել նոր միջազգային գործընկերներ և ներդրողներ։
Հաշվի առնելով միջոցառման համաշխարհային նշանակությունը՝ մենք ուրախ ենք հրավիրել հայկական ընկերություններին մասնակցելու միջոցառմանը և դառնալու Հայաստանի ազգային տաղավարի մասը: Վստահ ենք, որ հայկական ընկերությունների մասնակցությունը WAM Saudi 2025-ին նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի արագ զարգացող շուկաներում Հայաստանի արտահանման նախագծերի իրականացման համար, նշանակալի ներդրում կունենա դրված նպատակներին հասնելու գործում և կդառնա դրանց իրականացման կատալիզատորը, իսկ հայկական տաղավարը թույլ կտա ներկայացնել Հայաստանի առաջադեմ տեխնոլոգիաները, երկրի ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև աշխարհին ներկայացնել Հայաստանի ազգային ժառանգությունը:
Հաշվի առնելով նաև ամենամյա միջոցառման մաշտաբը՝ խնդրում ենք Ձեր աջակցությունը ՀՀ մարզերի ու էներգետիկայի, հանքարդյունաբերության, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտների գործարարների և արտադրողների լայն շրջանակի ներկայացուցիչներին տեղեկատվության փոխանցման ապահովման հարցում (որոնք առավել կհետաքրքրվեն այս տեսակի միջոցառումներով), ինչպես նաև դիտարկել Ձեր ղեկավարած գերատեսչության մասնակցության հնարավորությունը WAM Saudi 2025-ին:
Վերոնշյալ ոլորտներում հայկական ընկերությունների և ձեռնարկությունների բարձր մակարդակի ներգրավածությունն ու ներկայացումն ապահովելու, ինչպես նաև այս հարցում արագ փոխազդեցության համար խնդրում ենք Ձեզ, հարգելի Դավիթ Հովաննեսի, նշանակել Ձեր գերատեչության կողմից համապատասխան աշխատակցին և պատասխան նամակով տրամադրել նրա տվյալները և, հնարավորության դեպքում, հնարավորինս սեղմ ժամկետում ուղարկել հնարավոր մասնակիցների ցանկը ՀՀ-ում մեր կոնտակտային անձին, ով նաև լիազորված անձ է հանդիսանում Հայաստանում շահագրգիռ անձանց և հնարավոր մասնակիցների հետ բանակցություններ վարելու համար։
Կոնտակտային անձ Հայաստանի Հանրապետությունում՝ WAM Saudi բացառիկ գործընկեր, «Expo-Contract» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Հայաստանում – Արթուր Մովսիսյան (հեռ. +374 96 770027, էլ. փոստ armenia@expo-contract.com):
Առդիր՝ 3 ֆայլ։