Հանրապետությունում կաթի մթերման գործընթացի կարգավորման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացած քննարկումների արդյունքում «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի տնօրենը պատրաստակամություն է հայտնել 3,6 % բազիսային յուղայնությամբ 1 լիտր կաթը ձեռնարկության տարածքում մթերել 185 դրամով, իսկ մթերման կետերում՝ 160-170 դրամով։ Ընդ որում, կաթի մթերման ծավալների առումով չկան սահմանափակումներ։ Ավելին, «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի տնօրենը կաթի մթերման նոր կետեր հիմնելու նպատակով, հանձնառու է իրականացնել լրացուցիչ ներդրումներ այն բնակավայրերում, որոնցում հնարավոր է մթերման նպատակով օրական հավաքել առնվազն 1 տոննա կաթ։
Լրացուցիչ խորհրդատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով էկոնոմիկայի նախարարության կարճ համարին 81-40 (լրացուցիչ 2)։