Ջրվեժի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2025 թվականի նոյեմբերի 13-ից մինչև նոյեմբերի 28-ը ներառյալ կազմակերպվող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում 2026 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակների և դրույքաչափերի, 2026 թվականի տեղական վճարների գծով արտոնությունների սահմանման նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին։
Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում 2026 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակների և դրույքաչափերի, 2026 թվականի տեղական վճարների գծով արտոնությունների սահմանման նախագծերի վերաբերյալ կարող են մինչև 2025 թվականի նոյեմբերի 28-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնել համացանցային կայքում (www.jrvezh.am) կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (jrvezh.kotayk@gmail.com), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել Ջրվեժի համայնքապետարան։
Հանրային քննարկումների բաց լսումները տեղի կունենան 2025 թվականի նոյեմբերի 28-ին, ժամը 17։00-ին, Ջրվեժի համայնքապետարանում, հասցեն՝ գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 010-684-929; 055-73-55-53 հեռախոսահամարներով։