ՀՀ Կոտայքի մարզի «Ջրվեժ համյանքի Զովք գյուղի մանկապարտեզ» ՆՈՒՀ ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթներ հետևյալ թափուր պաշտոնների համար՝ մեկ մեթոդիստի (ուսումնական գծով տնօրենի տեղակալ)` 1 դրույքովև մեկ ֆիզկուլտուրայի հրահանգչի՝ 0,5 դրույքով:
Մրցույթներին կարող են մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնների նկարագրերի պահանջներին համապատասխանող անձինք:
Մրցույթների համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում (Ձև 1)՝ լրացվում է տեղում,
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4)աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5) ինքնակենսագրություն (Ձև 4),
6) մեկ լուսանկար` 3x4 չափի,
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթներն անց են կացվելու 2025 թվականի դեկտեմբերի 16-ին ժամը 11։00-ին, Կոտայքի մարզ, Ջրվեժ համայնք, գյուղ Զովք, 2-րդ փողոց, թիվ 2/2 հասցեում։
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի նոյեմբերի 14-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 11-ը ներառյալ, ամեն աշխատանքային օր, ժամը՝ 09։00-ից մինչև 16։00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթներին մասնակցել ցանկացող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.kotayk.mtad.am և www.jrvezh.am կայքերում:
Մրցույթներն անց են կացվելու երկու փուլով` գրավոր և բանավոր:
Հարցաշարին ծանոթանալու hամար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://escs.am/am/news/11978
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել 098076132 հեռախոսահամարով: