Այսօր: Հինգշաբթի, 13 Նոյեմբերի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի հրավեր
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Նաիրա Քոչարյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
13/11/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
23/11/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Տուրիզմի Հայկական Ֆեդերացիան իր անդամ և այլ գործընկերների հետ համագործակցությամբ ու ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ 2025 թվականի նոյեմբերի 21-23-ը «Մերիդիան» ցուցահանդեսների և միջոցառումերի կենտրոնում կազմակերպում է ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի կազմակերպումը բխում է 2024 թվականի հոկտեմբերին Ջերմուկ քաղաքում պետական, մասնավոր ու միջազգային գործընկերների ներկայությամբ ներկայացված ու հաստատված Ֆեդերացիայի 2024-2029 թվականների ռազմավարությունից և նպատակ ունի խաղաղության խաչմերուկում ձևավորել զբոսաշրջության ոլորտի տարածաշրջանային համագործակցության հարթակ՝ առաջիկա տարիներին ընդլայնելով դրա նշանակությունն ու շրջանակները, և նաև Հայաստանը դարձնելով միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսային երկիր։ Ցուցահանդեսի շրջանակներում տեղի է ունենալու բիզնես ֆորում, որտեղ, բացի ողջույնի խոսքերից և հիմնական ելույթներից, նախատեսվում է նաև 1. Պանելային քննարկում՝ «Տարածաշրջանային մրցունակություն և կայուն զարգացում․ հնարավորություններ, խնդիրներ, լուծումներ» թեմայով և հետևյալ բաղկացուցիչներով` 1) Իրավական և տնտեսական լուծումներ, 2) Մարքեթինգ և խթանում,

3) Զբոսաշրջային արդյունքի և շուկաների դիվերսիֆիկացում, 2. Կլոր սեղան-քննարկում՝ «Զբոսաշրջության բնագավառում ինստիտուցիոնալ բարեփոխումները․ առաջնահերթ խնդիրներ ու լուծումներ» թեմայով, ՀՀ ԱԺ պատգամավորների, ՀՀ կառավարության ներկայացուցիչների և մասնավոր հատվածի ինստիտուցիոնալ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Կարևորելով ցուցահանդեսի և բիզնես ֆորումի նշանակությունը Հայաստանում կայուն զբոսաշրջության զարգացման, Հայաստանի միջազգայաին հեղինակության ամրապնդման ու զարգացման, ինչպես նաև համաշխարհային շուկայում Հայաստանի ու հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության շարունակական բարձրացման գործընթացում և կառավարություն-մասնավոր հատված համագործակցությունը՝ որպես լավագույն արդյունքի հասնելու անժխտելի նախապայման՝ սիրով հրավիրում ենք Ձեզ և Ձեր ներկայացուցիչներին մասնակցելու ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը, բիզնես ֆորումին՝ ներառյալ պանելային ու կլոր սեղան քննարկումներին, ինչպես նաև ակնկալում ենք Ձեր աջակցությունը մարզի գործարար համայնքի՝ ցուցահանդեսին մասնակցության հարցում։ Ձեր և ՀՀ Կոտայքի մարզի մասնակցությունը կոգեվորի ոլորտի ներկայացուցիչներին ու միջազգային գործընկերներին, ցուցահանդեսի և ֆորումի մասնակիցներին, կնպաստի ցուցահանդեսի ու քննարկումների արդյունավետությանը, ինչպես նաև կամրապնդի ոլորտի վստահությունը կառավարություն-մասնավոր հատված գործընկերության նկատմամբ։ Ցուցահանդեսի բացման արարողությունը և բիզնես ֆորումը տեղի կունենան 2025 թվականի նոյեմբերի 21-ին, մեկնարկը՝ 11:00։ Մանրամասն օրակարգը կներկայացնենք լրացուցիչ։ 

Բոլորը
Ավագանու նիստեր, տեսահոլովակներ
Ավագանու թիվ 10 հերթական նիստ 07․11․2025
Ավագանու թիվ 9 հերթական նիստ 08․10․2025
Ավագանու թիվ 8 հերթական նիստ 09․09․2025
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ՋՐՎԵԺ, ՄԵԼՔՈՆՅԱՆ Փ., Շ թիվ 76, 2227
060 535553, 010 684929
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner