Ծրագրի շրջանակներում լիզինգը տրամադրվում է հետևյալ պայմաններով՝
- մարման ժամկետը՝ մինչև 5 տարի,
- տրամադրվող լիզինգի առավելագույն տոկոսադրույք չի սահմանվում: Սուբսիդավորվում է ՀՀ դրամով տրամադրված լիզինգի 10, արտարժույթըվ տրամադրված լիզինգի' 6 տոկոսային կետը, իսկ Կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար՝ ՀՀ դրամով տրամադրված լիզինգի 12, արտարժույթով տրամադրված լիզինգի՝ 7 տոկոսային կետը, եթե ձեռք բերվող սարքավորումները շահագործվելու են նույն վայրերում,
- լիզինգառուն վճարում է լիզինգի առարկայի 20%-ի չափով կանխավճար,
- յուրաքանչյուր լիզինգառուի կողմից ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարը չպետք է գերազանցի 1000.0 մլն դրամը,
- հիմնական գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը լիզինգը տրամադրելու պահից հաշվարկվում է առավելագույնը 3 ամիս: Բացի այդ, լիզինգառուի դիմումով ֆինանսական կառույցների կողմից կարող են սահմանվել լիզինգի հիմնական գումարի վճարման համար դադարի շրջաններ` տարեկան մինչև 6 ամիս ժամկետով:
Ծրագրից օգտվելու նպատակով տնտեսվարողները կարող են դիմել հետևյալ ֆինանսական կառույցներից որևէ մեկին' «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ, «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ, «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՈՒՎԿ, «Արմսվիսբանկ», «Կոնվերս բանկ», «Ամերիաբանկ», «Արմենիա Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ, «Ինեկոբանկ», «Կրեդիտ Կոնցեպտ» ՈՒՎԿ, «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ և «Նորմա Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ներին, «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ին, «Հայէկոնոմբանկ» և «Յունիբանկ» ԲԲԸ-ներին:
Ծրագրի պայմաններին առավել մանրամասն հնարավոր է ծանոթանալ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայք-էջից հետևյալ հղումով՝ https://mineconomy.am/page/1349:
' /> Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացումը, որի շրջանակներում գյուղացիական տնտեսությունները կարող են ձեռք բերել նաև շարժական կթի ագրեգատներ։ Շարժական կթի ագրեգատների գները տատանվում են 300-ից 500 հազար դրամի միջակայքում։ Դրանց օգտագործումը կարող է նպաստել կաթի որակական և անվտանգության ցուցանիշների բարելավմանը և դրանց համապատասխանեցմանը ստանդարտներով սահմանված չափանիշներին։

' />