Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիան ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ օգոստոսի 15-17-ը Գեղարքունիքի մարզում կազմակերպում է սոցիալական ձեռնարկատիրության եռօրյա գաղափարաթոն: Նախաձեռնության նպատակն է խթանել երիտասարդների շրջանում սոցիալական ձեռնարկատիրության գաղափարների զարգացումը` տրամադրելով ուսուցում, մենթորություն և, լավագույն ծրագրերի դեպքում` ֆինանսական աջակցություն: Մրցակցային կարգով ընտրվելու են շուրջ 30 թիմ, որոնք եռօրյա ինտենսիվ գործընթացի ընթացքում տարբեր ոլորտային մասնագետների աջակցությանբ կզարգացնեն իրենց սոցիալական բիզնես գաղափարները: Դե իսկ լավագույն 10 նախագծերը կստանան ֆինանսավորում` իրենց գաղափարները իրագործելու համար: Մասնակցության հայտերը ներկայացվում են թիմերի կողմից: Թիմում կարող են լինել 3-4 մասնակից: Թիմի կազմում կարող են ընդգրկվել 16-35 տարեկան երիտասարադները ՀՀ բոլոր մարզերից և Երևան քաղաքից: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երիտասարդներին խնդրում ենք գրանցվելիս նշել այն համայնքը, որտեղ բնակվում են դիմելու պահին: Դասընթացները անվճար են, իսկ կեցության ու տրանսպորտային ծախսերը հոգում են կազմակերպիչները: Խնդրում ենք ձեր աջակցությունն ու համագործակցությունը՝ մարզպետարանի հաղորդակցման հարթակներով տարածելու գաղափարաթոնի վերաբերյալ տեղեկությունները շահառու խմբերի շրջանում։ Դիմելու վերջնաժամկետը օգոստոսի 1-ն է, հայտադիմումը՝ այստեղ՝ https://forms.gle/r7GxFERMdLybjdzc8 Ֆեյսբուքյան հրապարակման հղումը՝ https://www.facebook.com/photo/?fbid=1144514474369568&set=a.553110420176646 Ինստագրամյան էջի հղումը՝ www.instagram.com/aseaarm/ Հարցերի դեպքում, խնդրում ենք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝ 093-662-119, 099-085-814։