| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
  | 
 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք  ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 060 535553,  010 684929, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  28  հունիսի  2019 թվականի N 34-Ա | 
  ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏԻ ԵՎ ԱՌԱՋԱՐԿԻ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ | 
 
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի առաջարկը, համայնքի ավագանին որոշում է․ 1․Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերին Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրին մասնակցելու համար։  2․Ստեղծել նախաձեռնող խումբ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրին մասնակցության հայտեր ներկայացնելու համար և հաստատել նախաձեռնող խմբի կազմը. համաձայն հավելվածի։   3․ Հանձնարարել նախաձեռնող խմբին՝ 1) Նախապատրաստել ծրագրի նախնական առաջարկ, 2) Հայտերի նախնական ընտրությունը կատարել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից առաջարկված չափանիշներին համաձայն, 3)Ծրագրի ընտրության և նախապատրաստման ընթացքում համայնքի կազմում ընդգրկված երեք բնակավայրերի բնակչությանը տրամադրել տեղեկատվություն՝ ծրագրի և նրա նախապատրաստման ընթացքի մասին, 4) Ձեռնարկել միջոցներ՝ ծրագրի նախապատրաստմանը բնակչությանը ներգրավելու համար, 5) Աշխատանքները կազմակերպել այնպես, որ բաղադրիչ ենթածրագրերը՝ ա) ուղղված լինեն երեք բնակավայրերի ընդհանուր սոցիալական և տնտեսական խնդիրների լուծմանը, բ)  իրար լրացնեն և ուժեղացնեն։  4) Լիազորել նախաձեռնող խմբի անդամներին՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի առաջարկները Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին ներկայացնելու համար։   | 
 Կողմ -7  ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԳԱՍՊԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀՈՒՍԻԿ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԻԿ ՍԱՄՍՈՆՅԱՆ ԶՀԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ  | Դեմ -0   | Ձեռնպահ -0   |  
  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                         ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ
 
 
  | 
| Կից փաստաթղթեր՝ | 
  | 
(15.70 Կբ)
  |  
 
 |  
  | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |