07.04.25
Մասուր արվեստի տուն
|
Ջրվեժի այգեգործական 57 հասցեում՝ Մարիամ և Նաիրա Մուղդուսյանների կողմից հիմնադրված Մասուր արվեստի տանը, ապրիլի 3-ին մարդաշատ էր։ Հայ կամավորների կորպուսի և Մուղդուսյան արվեստի կենտրոնի համագործակցությամբ, Մասուր արվեստի տանը կայացավ միջոցառում` նվիրված կանանց իրավունքների պաշտպանության մեկամսյակին։ Միջոցառման մասնակիցները, որոնց թվում էին նաև Ջրվեժի համայնքապետարանի աշխատակիցները, հնարավորություն ունեցան շրջայց կատարել Մասուր արվեստի տանը, դիտել գեղանկարիչ Մարիամ Մուղդուսյանի գեղանկարները, իսկ երեխաները բրուտագործության վարպետաց դասի մասնակցեցին։ «Նաիրյան վոկալ անսամբլ»-ի տաղանդավոր գեղեցկուհիները հիացրեցին իրենց կատարմամբ և ներկայացրեցին «Հանդիպում 100 տարի անց» ...
Մանրամասն |
|
04.04.25
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 11-ի՝ վեցերորդ նստաշրջանի հերթական թիվ 4 նիստի օրակարգ
|
ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն՝ ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց թիվ 76) 2025 թվականի ապրիլի 11-ին, ժամը 17։00-ին կայանալու է Ջրվեժ համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հերթական 4-րդ նիստը: Օրակարգում՝ 1. Ջրվեժ համայնքի ղեկավարի հաղորդումը 2025 թվականի բյուջեի առաջին եռամսյակիկատարման մասին: 2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 151-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:3. Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին։4. Հայաստանի ...
Մանրամասն |
|
25.03.25
Ճանաչենք մեր շնորհալի և տաղանդավոր բնակիչներին` Սմբատ Սահակյան
|
Սմբատ Սահակյանը ծնվել է 1996 թվականին Ձորաղբյուր գյուղում, 2013 թվականին ավարտել է Ձորաղբյուրի միջնակարգ դպրոցը, 2013 թվականին ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հայկական պետական ինստիտուտ, 2015-2017 թվականները ծառայել է ԼՂՀ Մադաղիսում, մասնակցել մարտական գործողությունների։ Որոշ ժամանակ մարզել է գյուղի երեխաներին՝ ըմբշամարտով։ 2020 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հայկական պետական ինստիտուտը: 2006 թվականից Ջրվեժի մարզադպրոցում հաճախել է ըմբշամարտի և մասնակցել մի շարք մրցաշարերի, գրավել պատվավոր հորիզոնականներ։Նշանակալի հաջողությունները՝ 2013 թվականին հունահռոմեական ըմբշամարտի պատանիների ՀՀ առաջնությունում 76 կգ քաշային կարգում գրավել է երրորդ տեղը, 2016 թվականին 10-րդ ...
Մանրամասն |
|
19.03.25
Ճանաչենք մեր շնորհալի և տաղանդավոր բնակիչներին` Արթուր Բրոյան
|
ՀՀ սպորտի վարպետ Արթուր Արմենի Բրոյանը ծնվել է 2007 թվականին Ջրվեժ գյուղում, սովորում է Ջրվեժի միջնակարգ դպրոցում,․2012 թվականից հաճախել է ըմբշամարտի և մասնակցել մի շարք մրցաշարերի՝2017 թվականին Վրաստանում մասնակցել է 26 կգ քաշային կարգում և զբաղացրել է առաջին տեղը,2018 թվականին մասնակցել է կրտսեր պատանիների ըմբշամարտի բաց առաջնությանը և գրավել է առաջին տեղը։2021 թվականին մասնակցել է 15 տարեկանների ՀՀ առաջնությանը 41 կգ քաշային կարգում և գրավել առաջին տեղը,2021 թվականին Բուլղարիայում մասնակցել է 15 տարեկանների Եվրոպայի առաջնությանը 41 կգ քաշային կարգում և գրավել է երրորդ տեղը,2021 թվականին մասնակցել է Ջրվեժի մարզադպրոցում կազմակերպված Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Վահե Էլբակյանի անվան 1-ին ...
Մանրամասն |
|
19.03.25
Միանալ «Երկրի ժամը» շարժմանը
|
Մարտի 22-ին՝ ժամը 20։30-21։30-ին Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) իր շուրջը կհամախմբի մարդկանց աշխարհի տարբեր ծայրերից՝ նվիրելու մեկ ժամ Երկրին և անցկացնելու «Երկրի ժամը» (Earth Hour):2008 թվականից ի վեր Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվում է աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը՝ «Երկրի ժամը», որը ոգեշնչում և միավորում է միլիոնավոր մարդկանց Երկիր մոլորակի պահպանության համար լուծումներ գտնելու և միջոցներ ձեռնարկելու շուրջ։ Միջոցառմանը մասնակցում է ավելի քան 190 երկիր և 7000 քաղաք՝ մեկ ժամով անջատելով տվյալ երկրում խորհրդանիշ համարվող շենքերի, շինությունների, ինչպես նաև քաղաքների և բնակավայրերի ...
Մանրամասն |
|
14.03.25
Ճանաչենք մեր շնորհալի և տաղանդավոր բնակիչներին` Լարա Ավետիսյան
|
Լարան 7 տարեկան է, բնակվում է Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղում։ Սովորում է Ջրվեժի միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանում։Հաճախում է Սոֆի Դևոյանի պարի դպրոց և մասնակցում է «Աստղերի ֆաբրիկա»-ի նախագծերին։ 2023-2024 թվականներին մենապարերով մասնակցել է համերգների և Սոֆի Դևոյան մշակույթի կենտրոնի կողմից ստացել է պատվոգրեր։Մասնակցել է «Mirora TV Fest»-ի կողմից կազմակերպված «Ծաղկաձոր 2024» փառատոնին և պարգևատրվել է պատվոգրով և հուշամեդալով։2024 թվականին մասնակցել է "Armenia's Next Best Model» մոդելային մրցույթին։2024 թվականին «Multi Brand Fashion Show»-ին ներկայացրել է դիզայներներ «Dani Bear» և «Athena Kids» հագուստների ցուցադրությանը։2025 ...
Մանրամասն |
|
11.03.25
Ճանաչենք մեր շնորհալի և տաղանդավոր բնակիչներին` Գարիկ Չերկեզյան
|
Գարիկ Չերկեզյանը ծնվել է 2014 թվականին: Բնակվում է Ջրվեժ համայնքի Զովք գյուղում: Սովորում է «Զովքի Գ. Շահինյանի անվան միջնակարգ դպրոց»-ի 5-րդ դասարանում: Ազգությամբ եզդի մեր փոքրիկը հաճախում է բռնցքամարտի: Մարտի 2-ին մասնակցել է Գավառ համայնքի մարզադպրոցի բռնցքամարտի բաց առաջնությանը, որտեղ 38 կգ քաշային կարգում զբաղեցրել է 1-ին տեղը:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |