Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի առաջարկը, համայնքի ավագանին որոշում է․ 1․Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերին Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրին մասնակցելու համար։ 2․Ստեղծել նախաձեռնող խումբ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրին մասնակցության հայտեր ներկայացնելու համար և հաստատել նախաձեռնող խմբի կազմը. համաձայն հավելվածի։ 3․ Հանձնարարել նախաձեռնող խմբին՝ 1) Նախապատրաստել ծրագրի նախնական առաջարկ, 2) Հայտերի նախնական ընտրությունը կատարել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից առաջարկված չափանիշներին համաձայն, 3)Ծրագրի ընտրության և նախապատրաստման ընթացքում համայնքի կազմում ընդգրկված երեք բնակավայրերի բնակչությանը տրամադրել տեղեկատվություն՝ ծրագրի և նրա նախապատրաստման ընթացքի մասին, 4) Ձեռնարկել միջոցներ՝ ծրագրի նախապատրաստմանը բնակչությանը ներգրավելու համար, 5) Աշխատանքները կազմակերպել այնպես, որ բաղադրիչ ենթածրագրերը՝ ա) ուղղված լինեն երեք բնակավայրերի ընդհանուր սոցիալական և տնտեսական խնդիրների լուծմանը, բ) իրար լրացնեն և ուժեղացնեն։ 4) Լիազորել նախաձեռնող խմբի անդամներին՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի առաջարկները Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին ներկայացնելու համար։ |