Այսօր: Ուրբաթ, 14 Նոյեմբերի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 622-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 060 535553, 010 684929, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մայիսի 2025 թվականի N 622-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՆՐԱ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՅՏԻ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՂՅՈՒՍԱԿԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Ջրվեժ համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 8-ի N 57-Ա որոշման պահանջները, որոշում եմ.

1. Ստեղծել Ջրվեժ համայնքում 2025 թվականին մասնակցային բյուջետավորման գործընթացի կառավարման հանձնաժողով հետևյալ կազմով՝
հանձնաժողովի նախագահ՝
Հայկ Վարդանյան՝ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ,
հանձնաժողովի անդամներ՝
Արմինե Պետրոսյան՝ աշխատակազմի քարտուղար,
Անահիտ Մարգարյան՝ համայնքի ղեկավարի օգնական,
Սոնա Հովհաննիսյան՝ ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ,
Վահե Սիրականյան՝ աշխատակազմի գլխավոր մասնագետ,
Լուսինե Ե
րիցյան՝ ավագանու անդամ,
Լիանա Սահակյան՝ «Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի մսուր-մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն,
հանձնաժողովի քարտուղար՝ 
Սաթենիկ Աղաջանյան՝ ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի առաջատար մասնագետ։ 

2. Հաստատել հաշվետվությունների ձևերը՝ համաձայն հավելված N 1-ի:
3. Հաստատել առաջարկների ներկայացման հայտի ձևաթուղթը՝ համաձայն հավելված N 2-ի:
4.  Հաստատել առաջարկների նախնական գնահատման աղյուսակի ձևաթուղթը՝ համաձայն հավելված N 3-ի:
5. Հաստատել մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման ժամանակացույցը՝ համաձայն հավելված N 4-ի:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                       
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(26.89 Կբ) Հավելված N 1
(18.99 Կբ) Հավելված N 2
(23.16 Կբ) Հավելված N 3
(24.61 Կբ) Հավելված N 4
Կարգավիճակ՝Փոփոխված
Կարգավիճակի հիմք՝փոփոխված 1197-Ա, 27․08․2025
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 83
  • Կարծիքներ

Մեկնաբանություններ

ԷԴԳԱՐ ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆ 5 ամիս առաջ
Թաթուլ Նուրիջանյան   Ձորաղբյուր, Անկախության 22․ 055-951-954 tatulnurijanyan@yahoo.com Ճանապարհահատվածի հետնյոտնային մայթ Հրատապ անվտանգային խնդիր։ 1․Կառուցել հետյոտնային մայթ Ձորաղբյուրի Լուսավորության փողոցի երկայնքով՝ մինչև դպրոց։ 2․ Նույն հատվածում՝ ճանապարհին առնվազն 2 տեղ տեղադրել արհեստական խոչընդոտներ։       Արդյունքում հետյոտն բնակիչների տեղաշարժը կդառնա անվտանգ, հատկապես դպրոցական երեխաների, ովքեր բավականին վտանգված կերպով նշված ճանապարհով գնում են դպրոց և վերադառնում։ Նախագիծ, նախահաշվարկ, ֆինանսավորում։
Պատասխանել

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ՋՐՎԵԺ, ՄԵԼՔՈՆՅԱՆ Փ., Շ թիվ 76, 2227
060 535553, 010 684929
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner