Խորհրդակցության սկզբում համայնքի ղեկավարն անդրադարձավ աշխատակազմի աշխատանքային կարգապահությանը, էլեկտրոնային կառավարման համակարգում տրված հանձնարարականներին, դրանց ժամկետների պահպանմանը։
Քննարկվեց համայնքի բյուջեի 2025 թվականի երրորդ եռամսյակի կատարողականին, առանձնացնելով թերի կատարված եկամտատեսակները։ Տրվեց հանձնարարական Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնին ապահովելու բյուջեի նախատեսված մուտքերի հավաքագրումը։
Համայնքի ղեկավարի տեղակալներին և քաղաքաշինության ոլորտի աշխատակիցներին հանձնարարվեց հետևողական լինել համայնքի տարածքում իրականացվող շինարարական աշխատանքներին՝ ինքնակամ կառույցների դեպքերը բացառելու նպատակով։ Հանձնարարվեց նաև համայնքի բյուջեի, այդ թվում սուբվենցիոն միջոցներով կատարվող կապիտալ աշխատանքներն ապահովել պատշաճ կերպով։
- «Ջրվեժի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ին՝ ապահովել համայնքում աղբահանության և սանիտարական մաքրման կանոնավոր իրակակացման համար անհրաժեշտ աղբամանների տեղակայումը, վնասվածների փոխարինումը նորերով, ինչպես նաև գործի դնել նոր ձեռք բերված բեռնատարները։ |