30.12.24
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ
|
Շնորհավորում ենք բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Թող 2025 թվականը, լինի առողջության, հաջողությունների, զարգացման, ստեղծարար մտքերով ու ձեռքբերումներով լի տարի։ Թո'ղ իրականան մեր բոլոր սպասումներն ու նվիրական երազանքները։ Ու թող Նոր տարին միայն բարօրություն և խաղաղություն բերի մեր Հայրենիքին ու մեր ընտանիքներին։
|
|
23.12.24
Տեղեկատվություն
|
Եվրոպայի խորհրդի Տեղական և շրջանային իշխանությունների Կոնգրեսի 2025թ. աշխատանքներին երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցության պայմանների մասին Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Տեղական և շրջանային իշխանությունների Կոնգրեսը (Կոնգրես) հղումը՝ https://www.coe.int/en/web/congress/home, հանդիսանալով ԵԽ հիմնական մարմիններից մեկը և ԵԽ անդամ և ԵԽ հետ համագործակցող պետությունների Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) վեհաժողով՝ համադրելի է ԵԽ խորհրդարանական վեհաժողովին՝ ԵԽԽՎ-ին: Կոնգրեսի աշխատանքները տեղի են ունենում Ստրասբուրգում (Ֆրանսիա) գտնվող Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում: Կոնգրեսում ներկայացված են ԵԽ 46 անդամ երկրների ավելի քան 130.000 ՏԻՄ-երից 612 պատվիրակներ, նստաշրջանները տեղի են ունենում ...
Մանրամասն |
|
23.12.24
Լրատվամիջոցի անդրադարձը համայնքային ուսումնամշակութային զարգացման կենտրոնի կառուցման ծրագրին
|
Ջրվեժ բնակավայրում կառուցվող համայնքային ուսումնամշակութային զարգացման կենտրոնի կառուցման աշխատանքներին անդրադարձ է կատարել «Միր24» հեռուստաընկերությունը։Համայնքի ղեկավար Նորայր Սանթրոսյանը ներկայացրել է իրականացվող ծրագրի մանրամասները։Կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա համայնքում ունենալ համայնքի սեփականությունը համարվող շինություն, որտեղ տեղակայված կլինեն հանդիսությունների դահլիճ, մանկական երաժշտական դպրոց, միջնակարգ դպրոցի տարրական դասարանների և նախադպրոցական խմբերի աշակերտների համար ճաշարան՝ «ՄԱԿ ՊՀԾ», այնուհետև «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրագործման համար, գրադարան – ընթերցասրահ, աղջիկների և տղաների համար տեխնոլոգիայի արհեստանոցներ, ինչպես ...
Մանրամասն |
|
18.12.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի՝ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԹԻՎ 14 ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ
|
ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն՝ ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց թիվ 76) 2024 թվականի դեկտեմբերի 25-ին, ժամը 17։00-ին կայանալու է Ջրվեժ համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական 14-րդ նիստը հետևյալ օրակարգով.1. Համայնքի ղեկավարի կողմից գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին։2. Կոտայքի թեմի առաջնորդարանին ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին։3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի 2025 թվականի կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին։4. Համայնքային ոչ առեվտրային կազմակերպությունների 2025 թվականի աշխատակիցների ...
Մանրամասն |
|
16.12.24
Դրամաշնորհային մրցույթ
|
Հարգելի՛ քաղաքացիներ․ Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 2025 թվականին նախատեսում է ստեղծել վեց երիտասարդական կենտրոններ: Երիտասարդական կենտրոն ստեղծելու նպատակով հրավիրում ենք երիտասարդական կազմակերպություններին համագործակցության: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝
|
|
16.12.24
Ամանորին ընդառաջ
|
Ջրվեժի համայնքապետարանում աշխուժություն էր տիրում։ Համայնքապետարանի ողջ անձնակազմը համայնքի մանկապարտեզների, նախակրթարանի և առաջինից-չորրորդ դասարանի աշակերտների՝ թվով 924 երեխայի համար պատրաստեցին նվեր փաթեթներ։ Այս տարի փաթեթների պատրաստման գործընթացին մեծ ոգևորությամբ և ջանասիրաբար մասնակցում էին նաև Ջրվեժի միջնակարգ դպրոցի աշակերտները։
|
|
06.12.24
Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ
|
«Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ» նախաձեռնության շրջանակներում Ձորաղբյուրի Վ․Կարապետյանի անվան միջնակարգ դպրոցում՝ տնօրեն Լ․Երիցյանի հրավերով կոռուպցիայի կանխարգելման իրազեկման սեմինար անցկացրեց համայնքի ղեկավար Նորայր Սանթրոսյանը։ Դպրոցի 8-12-րդ դասարանի աշակերտների հետ համատեղ քննարկվեցին կոռուպցիայի տեսակները, դրսևորումները, դրանց ազդեցությունը հասարակության և պետության վրա։ Ներկայացվեցին իրավիճակներ, որոնց շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |