01.09.25
Համայնքի ղեկավարի շնորհավորական ուղերձը սեպտեմբերի մեկի առթիվ
|
Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ, մեկնարկում է ուսումնական տարին, ինչի առթիվ ի սրտե շնորհավորում եմ ձեզ:Այսօր վերստին բացվում են դռները հայրենի ուսումնական հաստատությունների, բացվում են դռները հայ գրի և դպրության ազգային դարբնոցների:Մաղթում եմ, որ Աստծո օրհնությամբ արգասավոր լինի նոր ուսումնական տարին, որը նախաշավիղն է մեր երկրի զարգացման ու առաջադիմության, և մեր զավակները ուշիմությամբ ու ջանադրութամբ ամբարեն իրենց մատուցվող գիտելիքները, որպեսզի իմացությամբ զորացած կարողանան լավագույնս ծառայել մեր ժողովրդին ու մեր պետությանը:Կրթության ոլորտի սիրելի մշակներ, երախտարժան առաքելություն եք դուք իրականացնում մեր երկրի կյանքում՝ գիտելիքի հանդեպ ձեր հոգու սերն ու նվիրումը փոխանցելով ...
Մանրամասն |
|
20.08.25
«Իսա Համշենցու խաղա»: Ազգային պարերի բաց դասն անցկացվելու է Զովք գյուղում
|
«Իսա Համշենցու խաղա» Վայր – Զովք (դպրոցի հարակից տարածք) Օր – 26․08 Ժամ – 19։00Հարգելի բնակիչներ․Ջրվեժի համայնքապետարանի և Անանենց Արվեստանոցի նախաձեռնությամբ մեր ավանդական պարերի բաց դասն այս անգամ անցկացվելու է Զովք գյուղում։Սակայն ձեզ համար կլինի նաև մի փոքրիկ անակնկալ․ կտեղափոխվենք դեպի հայոց լեռնաշխարհի ամենաչքնաղ անկյուններից մեկը՝ Համշեն, և կծանոթանանք համշենական պարային մշակույթի հետ։Համշենական ֆոլկլորը մեր ավանդական երգ ու պարի մեջ ունի իր յուրահատուկ տեղը և մշտապես մեծ հետաքրքրություն է առաջացնում։ Համշենցու խաղը՝ իր մեղեդով ու քնքուշ շնչով, անկրկնելի է։Ասող ում՝ պէռնա համշենցոց խաղի ձայնը ու խաղը։ Միջոցառումը կմեկնարկի Զովք գյուղի դպրոցի ...
Մանրամասն |
|
13.08.25
Բերքի տոն
|
«Կանաչ արահետ» ՀԿ-ն արդեն 12-րդ տարին անընդմեջ կազմակերպում և իրականացնում է «Բերքի տոն․ գյուղական կյանք և ավանդույթներ» ամենամյա փառատոնը, որի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում գյուղատնտեսության և գյուղական համայնքների կայուն զարգացմանը: Փառատոնը եզակի հարթակ է, որտեղ ֆերմերները, վերամշակողները, գնորդները, տարբեր կազմակերպություններ Հայաստանից և արտերկրից, շահագրգիռ դոնորներ ու գործընկերներ հանդիպում են՝ փոխադարձ համագործակցություն և փորձի փոխանակում իրականացնելու նպատակով, ինչպես նաև մեծարելու գյուղն ու գյուղի աշխատավորին: Բացի այդ, փառատոնը հնարավորություն է տալիս մասնակիցներին ներկայացնելու ինչպես հայկական, այնպես էլ տարբեր ազգերի, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների, ...
Մանրամասն |
|
13.08.25
Շչակները գործարկվելու են Ձորաղբյուր և Զովք բնակավայրերում
|
📣ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ Ջրվեժ համայնքի հարգելի բնակիչներ, ✅Օգոստոսի 14-ին՝ ժամը 11:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, Ձորաղբյուր և Զովք բնակավայրերում փորձարկվելու են տեղադրված շչակները: Խնդրում ենք չանհանգստանալ։
|
|
12.08.25
Երիտասարդության միջազգային օրը
|
Սիրելի՛ երիտասարդներ․ Շնորհավորում ենք բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Այս բարդ ժամանակաշրջանում դուք եք մեր ապագայի հույսն ու երազանքներն իրականացնողը:Հենց այս տարիների ձեռբերումներն են լինելու ձեր հետագա հաջողությունների հիմքը։ Եղե՛ք ստեղծագործող, եղե՛ք նախաձեռնող և ապրե՛ք այն գիտակցմամբ, որ հենց երիտասարդ տարիներին ձեր կողմից ձեռքբերված գիտելիքները, կարողություններն ու հմտություններն են ողջ կյանքում լինելու ձեր հաջողությունների ու ձեռքբերումների հիմնական երաշխավորը:Ներկայի որակյալ և կիրթ երիտասարդությունը կայուն և պայծառ ապագայի առհավատչյան է: Շնորհավորում ենք մեր երիտասարդներին և բոլոր նրանց, ովքեր ցանկացած տարիքում իրենց երտասարդ են զգում:
|
|
21.07.25
Վարդավառ է, Վարդավառ
|
Վարդավառ է, Վարդավառ է, Երկինքը արեգական է։ Վայրը – Ջրվեժ գյուղ Օրը – 26.07 Ժամը – 15:00Ահա մոտենում է հայոց ամենասիրելի տոներից մեկը՝ Վարդավառը։Այն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է` նվիրված Քրիստոսի Պայծառակերպությանը։ Այս տարի նույնպես Անանենց Արվեստանոցի և Ջրվեժի համայնքապետարանի նախաձեռնությամբ Վարդավառյան տոնածիսական հանդիպում կունենանք։Միջոցառումը կմեկնարկի Ջրվեժի համայնքապետարանի վարչական շենքի հարակից հրապարակում։ Շրջելու ենք տնետուն՝ երգելով ու պարելով, հավաքելու մեր բաժինը, իսկ երթի ավարտից հետո կանցկացվի ազգային երգերի և պարերի բաց դաս։ Եվ, իհարկե, Խնդումի տոք անելու ծեսով կտեսնենք, թե ինչպես է իրականանում Խնդումի պատրաստումն ու տղաների կողմից ...
Մանրամասն |
|
04.07.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի՝ ԱՐՏԱՀԵՐԹ ԹԻՎ 7 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ
|
ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն՝ ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց թիվ 76) 2025 թվականի հուլիսի 8-ին, ժամը 17։00-ին կայանալու է Ջրվեժ համայնքի ավագանու արտահերթ 7-րդ նիստը: Օրակարգում՝1) Համայնքի ղեկավարի հաղորդումը 2025 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակի կատարման մասին։2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում տեղական վճարի գծով արտոնություն սահմանելու մասին:3) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին:4) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 148-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |