Այսօր: Երեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16.09.24 ՈՒշադրություն
Սեպտեմբերի 17-ին, ժամը 19։00-ին հանդիպում ենք Զովքում՝ «Անանենց արվեստանոց»-ի և Ջրվեժի համայնքապետարանի հետ համատեղ իրականացվող մեր ամենամսյա ավանդական պարի բաց դասին։ 
🎶 Օրվա հյուրը` Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի-պարի համույթ։
Տեղը` Զովք գյուղի վարչական շենքի հարակից պուրակում։
15.09.24 Խաչվերաց
Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:Սուրբ խաչի գյուտից հետո Հեղինե թագուհին սուրբ Կոստանդիանոս կայսեր հրամանով Գողգոթայի վրա կառուցեց «Սուրբ Հարության» տաճարը և այնտեղ կանգնեցրեց Տիրոջ խաչափայտը: Ապա նաև Բեթղեհեմում և այլ տնօրինական վայրերում տաճարներ և մատուռներ կառուցեց: Թագուհին ... Մանրամասն
03.09.24 Կատարվում են աղբի հեռացման և սանիտարական մաքրման աշխատանքներ

«Ջրվեժի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի կողմից կատարվում են սանիտարական մաքրման և աղբի հեռացման ընթացիկ աշխատանքները։ Ներգրավված են կազմակերպության համապատասխան աշխատակիցները և տեխնիկան։ 

03.09.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔՈՒՄ (ՀԱՍՑԵՆ՝ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ, ՀԱՄԱՅՆՔ ՋՐՎԵԺ, ԳՅՈՒՂ ՋՐՎԵԺ, ՄԵԼՔՈՆՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 76) 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ, ԺԱՄԸ 17։00-ԻՆ ԿԱՅԱՆԱԼՈՒ Է ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ 10-ՐԴ ՆԻՍՏԸ ՀԵՏԵՎՅԱԼ ՕՐԱԿԱՐԳՈՎ.1.Համայնքի ղեկավարի կողմից գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին:2.«Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի մսուր-մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին:3. Ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին:4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2024 ... Մանրամասն
02.09.24 Սեպտեմբերի 1-ը Ջրվեժ համայնքում
Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ համայնքում գործող դպրոցներում կազմակերպված միջոցառմանը ներկա է գտնվել համայնքի ղեկավարը` հղելով ներկաներին իր շնորհավորական խոսքը։
Համայնքապետարանի կողմից Ջրվեժ համայնքի երեք բնակավայրերի դպրոցների թվով 150 առաջին դասարանցիներին տրվել են նվեր-փաթեթներ։
02.09.24 Համայնքում ընթանում են շինարարական աշխատանքներ

Սուբվենցիայի ծրագրի շրջանակներում Ջրվեժ գյուղում ընթանում են համայնքային ուսումնամշակութային զարգացման կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 800,252,469.00 ՀՀ դրամ, որից համայնքի ներդրումը՝ 65 %:

01.09.24 ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՄԵԿԻ ԱՌԹԻՎ
Ու կրկին սեպտեմբերի մեկ՝ Գիտելիքի, գրի ու դպրության օր, ինչի առթիվ շնորհավորանքներս եմ հղում համայն մեր ժողովրդին և մաղթանքներս՝ մանկավարժներին, ուսանողներին ու աշակերտներին ուսումնական տարվա վերաբացման կապակցությամբ:Սիրելինե՛րս, տոնական այս օրը դիմավորում ենք բարի ցանկություններով: Վստահ եմ, որ մեր գորովագութ ու նվիրյալ ուսուցիչների՝ կրթության բարի մշակների, ջանքերով մեր զավակների համար, ուսումը, գիրքն ու ընթերցումը դառնում են կյանքի լույս ճառագող կանթեղները:Չընդհատվող կերպով զարգացող աշխարհի մեջ առավել ևս կարևորվում են գիտելիքն ու կրթությունը, որ բոլոր ժամանակներում եղել են լույսը մտքի և հոգու ու պայմանը՝ մարդկային կյանքի առաջընթացի և զորացման: Ուսման մեջ ձեր ձեռքբերումներն այսօր պիտի ծառայեն ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր, տեսահոլովակներ
Ավագանու թիվ 10 հերթական նիստ 10.09.2024
Ավագանու թիվ 9 արտահերթ նիստ 29.08.2024
Ավագանու թիվ 8 արտահերթ նիստ 01.08.2024
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner