Երեխայի ընդգրկումը հաստատություն (մանկապարտեզ) կատարվում է հերթագրման միջոցով: Այս կայքի միջոցով կարող եք երեխային գրանցել մանկապարտեզի էլեկտրոնային հերթում, հետևել հերթին, ինչպես նաև կատարել վճարում հաճախող երեխայի համար:
Դիմումը հնարավոր է լրացնել համայնքապետարանի պաշտոնական էլեկտրոնային կայքի «Մանկապարտեզներ» բաժնից ընտրելով «Առցանց հերթագրում» ենթաբաժինը:
Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.
1. Երեխայի ծննդյան վկայականի լուսպատճեն,
2. Դիմումատու ծնողի (ներկայացուցչի) անձը հաստատող փաստաթղթի լուսպատճեն,
3. Տեղեկանք համայնքապետարանից, թաղային լիազորից կամ համատիրությունից երեխայի բնակության վայրի վերաբերյալ,
4. Առաջնահերթությունը (արտոնությունը) հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում): Առաջնահերթությունների իրավունքից օգտվելու համար հերթագրումն իրականացվում է մինչև տվյալ օրացուցային տարվա մարտի 1-ը:
Ջրվեժ համայնքն ունի երեք մանկապարտեզ՝
1․ «ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՋՐՎԵԺ ԳՅՈՒՂԻ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՆՈՒՀ ՀՈԱԿ - հասցե՝ Ջրվեժ գյուղ, 34-րդ փողոց, թիվ 9, հեռախոս՝ 022250510,
2․ «ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՁՈՐԱՂԲՅՈՒՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՆՈՒՀ ՀՈԱԿ - հասցե՝ գ․ Ձորաղբյուր, Բանակի 1, հեռախոս՝ 060-869518,
3․ «ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԶՈՎՔ ԳՅՈՒՂԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՆՈՒՀ ՀՈԱԿ - հասցե՝ Զովք գյուղ, 2-րդ փողոց, թիվ 2/2, հեռախոս՝ 098076132։