Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ


Ինչպե՞ս ստանալ համայնքի տարածքում խաղատներին, բաղնիքներին, սաունաներին, զվարճանքի, շահումով խաղեր կազմակերպող օբյեկտներին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն

Համայնքի տարածքում խաղատներին, բաղնիքներին, սաունաներին, զվարճանքի, շահումով խաղեր կազմակերպող օբյեկտներին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել համայնքապետարան, ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժին.

Համապատասխան թույլտվությունը տրամադրվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված տեսակի այն օբյեկտները, որոնք ժամը 24.00-ից հետո գործունեություն չեն իրականացնում, բաժին են ներկայացնում հայտարարություն, ժամը 24.00-ից հետո չաշխատելու վերաբերյալ: 

Վճարվում է համայնքի ավագանու 25 դեկտեմբերի 2024 թ. N 149-Ն որոշմամբ սահմանված տեղական տուրք, որի հաշվարկման համար հիմք է հանդիսանում օրացուցային տարվա համար սահմանված տեղական տուրքի չափը՝ ըստ օբյեկտի գործունեության տեսակի։ Վճարումը կատարվում է մինչև թույլտվությունը ստանալը ցանկացած բանկում, բանկոմատում, գանձարկղում համայնքապետարանի 900105228374 (Ջրվեժ) և 900105221353 (Ձորաղբյուր) հաշվեհամարիներն՝ նշելով վճարման նպատակը:
Թույլտվության համար գործում են տեղական տուրքի հետևյալ դրույքաչափերը՝
ա. առևտրի օբյեկնտերի համար՝ 25 000 (քսանհինգ հազար) դրամ,
բ. հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար՝ 35 000 (երեսունհինգ հազար) դրամ,
գ. բաղնիքների (սաունաների) համար՝ 200 000 (երկու հարյուր հազար) դրամ,
դ. խաղատների համար՝ 500 000 (հինգ հարյուր հազար) դրամ,
ե. շահումով խաղերի համար՝ 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) դրամ,
զ. վիճակախաղերի համար՝ 100 000 (հարյուր հազար) դրամ:  

Ջրվեժ համայնքի համապատասխան բաժնի հասցեն է` գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76, համայնքապետարան, 1-ին հարկ, հեռախոս` 68-49-29 կամ 091-64-49-29, առաջատար մասնագետ՝ Կարինե Մնացականյան:

Տեսնել ավելին

Պատասխանատու կազմակերպություն ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Պատասխանատու անձ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԿԱՐԻՆԵ (Առաջատար մասնագետ)
Ստեղծման ամսաթիվ 08/02/2006
Վերջին խմբագրման ամսաթիվ 23/06/2025
Թեմա Առեւտուր եւ սպասարկում
Իրավական հիմքը ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16 հոդված; ՀՀ «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 7,9,10,12 հոդվածներ; Ջրվեժ համայնքի ավագանու որոշում։
Պահանջվող փաստաթղթերը ա) Պետ.ռեգիստրի վկայական բ) Մուծման անդորրագիր
Փաստաթղթերի նմուշներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner