Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Հայտարարություն՝ Կոտայքի մարզի տղամարդկանց 2025 թվականի շախմատի առաջնություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Նաիրա Քոչարյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
17/04/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
23/04/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2025 թվականի ապրիլի 26-ին կկայան ՀՀ Կոտայքի մարզի տղամարդկանց շախմատի  մարզային  առաջնությունը։

Ցանկացողները կարող են դիմել Ջրվեժի համայնքապետարան, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10։00-17։00։

Կից ներկայացվում է կանոնակարգը․

 

 ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

1.    Նպատակը  և  խնդիրները

- Կոտայքի մարզում շախմատի մասսայականացում և զարգացում

- Մարզիկների սպորտային վարպետության  բարձրացում

- Առաջնության  արդյունքներով 1-ից 5-րդ  տեղեր  գրաված  շախմատիստներին  իրավունք  է  վերապահվում մասնակցելու ՀՀ 2025թ.-ի տղամարդկանց շախմատի առաջնության կիսաեզրափակիչ փուլին Երևան քաղաքում:

2.    Անցկացման  վայրը  և  ժամկետը

 ՀՀ Կոտայքի  մարզի  շախմատի  տղամարդկանց  առաջնությունը անց է կացվելու  ս/թ ապրիլի 26-ից մայիսի 4-ը  Աբովյան համայնքի ‹‹Աբովյան քաղաքի շախմատի դպրոց ››  ՀՈԱԿ –ում: 

Առաջնության  բացումը ս/թ  ապրիլի 26-ին  ժամը`1030 -ին:

Առաջնության  հանդիպումները  ապրիլի26, 27, մայիսի 1, 3, 4-ին կմեկնարկեն ժամը 1100-ից,

 ապրիլի 28, 29, 30, մայիսի 2-ին կմեկնարկեն ժամը ՝ 1630-ից։

 

3.    Մասնակիցները  և  անցկացման  կարգը

  Կոտայքի մարզի տղամարդկանց շախմատի առաջնությանը իրավունք  ունեն  մասնակցելու    Կոտայքի  մարզի  բոլոր  համայնքների ազգային վարկանիշ ունեցող շախմատիստները, առաջին  և երկրորդ կարգայինները:

Առաջնությունը անց է կացվելու ՖԻԴԵ-ի կանոններով: Կկիրառվի շվեյցարական  մրցակարգ`  9  խաղափուլով, 90 րոպե  յուրաքանչյուր   մասնակցի  համար և  30  վարկյան  հավելումով   յուրաքանչյուր  քայլի  համարսկսած   առաջին   քայլից:

Հավասար   միավորների   դեպքում     տեղերը  որոշվում  են.

1. Հատված բուխհոլց-1,

2. Գումարային բուխհոլց,

3. Սև գույնի խաղաքարերով խաղացված պարտիաների առավելագույն   քանակով:

 

Խաղից   մասնակցի  30 րոպեից  ավելի  ուշացման  դեպքում   կգրանցվի   պարտություն:

            Բոլոր  մասնակիցները  իրենց  բջջային  հեռախոսները և այլ էլեկտրոնային սարքերը  խաղից  առաջ  պետք  է  հանձնեն համապատասխան  վայրում:

 

 

4.    Ֆինանսական ծախսեր

 

Մրցաշարի անցկացման ծախսերի ֆինանսական միջոցները գոյանում են մասնակիցների կողմից արվող 2000-ական դրամ մուտքավճարներով, որը պետք է փոխանցվի հետևյալ հաշվեհամարին՝ 900105201652 մինչև ապրիլի 23-ը՝ պարտադիր նշելով մրցաշարի անունը, մասնակցի անունը, ազգանունը, հայրանունը, համայնքը, կարգը:

 Մասնակիցների գործուղման ծախսերը /սնունդ, ճանապարհածախս/ հոգում են համայնքները:         

5.    Պարգևատրում

 

Մրցաշարում 1-ից 5-րդ տեղեր գրավող շախմատիստները կպարգևատրվեն հավաստագրերով, գավաթներով և մեդալներով:

 

6.      Միջոցառման պատասխանատուները

   

Մրցումների անցկացման ղեկավարությունը իրագործում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, իսկ անմիջական անցկացումը դրվում է Աբովյան համայնքի ‹‹Աբովյան քաղաքի շախմատի դպրոց›› ՀՈԱԿ-ի վրա:

 

Բոլորը
Ավագանու նիստեր, տեսահոլովակներ
Ավագանու թիվ 4 հերթական նիստ 11․04․2025
Ավագանու թիվ 3 հերթական նիստ 11․03․2025
Ավագանու թիվ 2 հերթական նիստ 11․02․2025
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner