Տեղեկացնում եմ Ձեզ, որ ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 4-ի թիվ 1220-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների» ծրագրում (այսուհետ՝ Ծրագիր) փոփոխություններ և լրացումների կատարելու մասին ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի N 875-Լ որոշմամբ կատարվել են Ծրագրի լավարկման և մասնակցության աճը խթանող փոփոխություններ։ Մանսավորապես՝ Ծրագրի շրջանակներում շահառուներին տրամադրվելու է պետական աջակցություն փոխհատուցման պայմանագիրը կնքելուց հետո ձեռք բերված առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի կադաստրային արժեքի 30%-ի չափով՝ Ծրագրի պահանջներին համապատասխան միավորում իրականացնելու դեպքում։