Այսօր: Ուրբաթ, 22 Սեպտեմբերի 2023թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
22.09.23 Հայաստանի Հանրապետության անկախության օրը

Սիրել'ի հայրենակիցներ․
Շնորհավորում ենք բոլորիս Անկախության տոնի առթիվ: Անկախությունը բարձրագույն արժեք է, պահե'նք ու պահպանե'նք դարերով երազած ու այսքան դժվարություններով ձեռք բերած անկախ պետականությունը։
Խաղաղություն հայոց սահմաններին...
Փառք ու պատիվ անմահացած հերոսներին...
Ուժ ու տոկունություն հայ զինվորին...
Համբերություն ու իմաստություն հայ ժողովրդին։
Աստված պահապան Հայաստանին և հայ ժողովրդին։

22.09.23 «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը hետաձգվում է

Հարգելի' քաղաքացիներ․

Անորոշ ժամանակով հետաձգվում է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը, որը պետք է տեղի ունենար 2023 թվականի սեպտեմբերի 23-ին՝ Փարաքար-Էջմիածին ճանապարհահատվածում:

Մրցաշարի անցկացման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

17.09.23 «Սըրբխեչ» կամ Խաչվերաց տոն...
Խաչվերաց տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյաց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը:Այս տարի Խաչվերաց տոնը նշվում է սեպտեմբերի 17-ին։ Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:Ժողովրդական ավանդույթի մեջ Խաչվերացը կամ «Սըրբխեչը» ... Մանրամասն
11.09.23 «Արվեստների և արհեստների» միջազգային 10-րդ հոբելյանական փառատոն

Դիլիջանի քաղաքային զբոսայգում սեպտեմբերի 9-ին կայացավ Արվեստների և արհեստների» միջազգային 10-րդ հոբելյանական փառատոնը, որտեղ ներկայացված էին Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը։ 

Դիլիջանի հրաշք բնությանը միախառնվել էր միջոցառման մասնակիցների բազմաժանր ստեղծագործությունների յուրօրինակ նմուշները։ Այգին լցվել էր ազգային նվագարանների մեղեդիներով, վերածվել՝ գեղեցիկ պատկերասրահ-արվեստանոցի։

Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքը ևս անմասն չէր։ Իրենց հրաշք աշխատանքներն էին ներկայացրել շնորհաշատ վարպետներ՝ Սուզաննա և Հարություն Ավետիսյանները։

  

06.09.23 «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշար
Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով Փարաքար-Էջմիածին մայրուղում սեպտեմբերի 23-ին ժամը 13։00-ին երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը:Մրցաշարին կարող են մասնակցել ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև առողջության վերաբերյալ համապատասխան տեղեկանք ունեցող քաղաքացիները:Հայտերը պետք է լրացնել առցանց՝ նշված հղումով, մինչև 2023 թվականի սեպտեմբերի 20-ը ներառյալ:Մրցաշարը կանցկացվի 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով՝1-ին տարիքային խումբ՝ 2006-2010 թթ. ծնված դպրոցականներ ... Մանրամասն
05.09.23 Հայտարարություն ավագանու նիստի օրակարգի մասին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԹԻՎ 10 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆՕրակարգում՝1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 129-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:2. Համայնքի ղեկավարի կողմից գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին:3. «Ջրվեժի համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին:4. Ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին:5. Թամարա Սարգսի Գաբրիելյանին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին:6. «Կոտայք» ... Մանրամասն
01.09.23 Ջրվեժ համայնքի ղեկավար Նորայր Սանթրոսյանի շնորհավորական ուղերձը սեպտեմբերի 1-ի կապակցությամբ
Ջրվեժ համայնքի սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ, ընդունեք իմ սրտառուչ շնորհավորանքները գիտելիքի և դպրության օրվա առթիվ:Այսօր կրկին մեկնարկում է հույսերով ու սպասումներով լի ուսումնական տարին, գիտելիքներով հարստանալու ու նոր արժեքներ ճանաչելու շրջանը:Արդի փոփոխությունների ժամանակաշրջանում գիտելիքն ու կրթությունն են այն հիմնական հենասյուները, որոնցով մարդը, հասարակություններն ու պետությունները պետք է կարողանան հաղթահարել ամենատարբեր մարտահրավերներն ու խնդիրները:Համամարդկային արժեքների ձևավորման, քաղաքակրթության զարգացման, ազգերի ու ժողովուրդների հարատևության հիմքում մշտապես եղել եւ մնում է ազգային գիրը, պատմության կերտումն ու այդ գրերի միջոցով դրա փոխանցումը գալիք սերունդներին:Առանձնահատուկ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր, տեսահոլովակ
Ավագանու թիվ 10 հերթական նիստ 12․09․2023
Ավագանու թիվ 9 արտահերթ նիստ 11․07․2023
Ավագանու թիվ 8 հերթական նիստ  12․06․2023
Ավագանու թիվ 7 հերթական նիստ 12.05.2023
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner