Այսօր: Կիրակի, 1 Հունիսի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
26.05.25 Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիր
 Ծրագրի հիմնական նպատակը գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման և ապրանքային արտադրության կազմակերպման նպաստավոր պայմանների ստեղծման համար գյուղատնտեսությունում տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է։Ծրագրի շահառու կարող են լինել․ գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման համար բանկի կամ վարկային կազմակերպության (այսուհետ՝ ֆինանսական կառույց) ֆինանսական (վարկունակության) պահանջները բավարարող, ծրագրի պայմաններին համապատասխան լիզինգի պայմանագիր կնքած ֆիզիկական և իրավաբանական անձինք, համայնքները (եթե տվյալ լիզինգի առարկան նախատեսված չէ ձեռք բերելու սուբվենցիոն ծրագրերով), անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ ... Մանրամասն
26.05.25 Ինտենսիվ այգեգործության ծրագիր

Ներկայացվում է ՀՀ կառավարության 2025 թվականի մայիսի 15-ի N 591-Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ կատարված ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2025 թթ.» ծրագիրը:

Կից ներկայացվում է ծրագրի համառոտ սեղմագիրը:

23.05.25 Նորայր Սանթրոսյանի շնորհավորական ուղերձը շրջանավարտներին
Թանկագի՛ն շրջանավարտներ. Այսօր վերջին անգամ է ձեզ համար հնչում դպրոցական զանգը, որը  ձեր և յուրաքանչյուրիս կյանքում եզակի իրադարձություն է: Ուսումնառության տարիներին բարեջան ձեր ուսուցիչներից դուք ստացաք գիտելիքներ` քայլելով իմացության արահետներով:Դուք ավարտում եք դպրոցը, ինքնուրույն կյանք եք մտնում, որտեղ ձերն է որոշումներ կայացնելու իրավունքը, բայց և լիովին ձերն է պատասխանատվության ծանրությունը, ու թող որ ձեր որոշումները լինեն հավասարակշռված ու դիպուկ, իսկ պատասխանատվությունը` արժանապատիվ:Ձեր սրտերում վառ պահեք հավատքը, աստվածասիրությունն ու ազգանվիրումը, որպեսզի Բարձրյալի զորակցությամբ ձեր ջանքերը պտղաբերեն հաջողություններով ու նորանոր ձեռքբերումներով և բարիք ու խնդություն բերեն ... Մանրամասն
22.05.25 Ավանդույթ դարձած ազգային պարերը՝ Ջրվեժ համայնքում

«Վիճակի» ծիսական արարողություն, ազգային պար, երգ․․․ Ջրվեժի համայնքապետարանի հարակից տարածքում կազմակերպված միջոցառման մասնակիցները ծանոթացան և անմիջական մասնակիցը դարձան մեր նախնիների ծիսական արարողություններին։ Իրենց ակտիվ ներկայությունն են ապահովել նաև համայնքի տարածքում գործող միջնակարգ դպրոցների աշակերտները, մանկավարժները։ 

Միջոցառման կազմակերպիչներ՝ Ջրվեժի համայնքապետարան և Անանենց Արվեստանոց։ Արդեն մշտական հյուր դարձած՝ Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի պարի համույթ։ 

19.05.25 22/05/2025-ին ժամը 19։00՝ Ազգային պարերը Ջրվեժում
Համբարձում է, գարուն է,Մեր վիճակը սիրուն է    Բնության գույների առանձնացումը (զատվելը) և ցանքի աշխատանքների ավարտն արտացոլող Սուրբ Զատկի տոնին հաջորդում է Համբարձման, Վիճակի կամ Կանթնապրի տոնը Տոնին նախորդող չորեքշաբթի օրը կանայք «Ծազկամոր կիրակի» էին պահում:Այս ամիս պարուսուցումը Ջան գյուլումով է գալիս։Այդ նույն օրը, վաղ առավոտյան սկսվում է հիմնական ծեսի` վիճակի, նախապատրաստությունը, որի պատճառով էլ հաճախ տոնը կոչվում էր «Վիճակ»Իսկ թե էլ ի՜նչ ծիսական արարողություններ էր կատարվում Համբարձման տոնին՝ կիմանաք Ջրվեժում անցկացվելիք միջոցառման ժամանակ Կդառնաք ծեսի անմիջական մասնակիցը և միգուցե հենց Դու’ք փրկեք Վիճկի փարչը չարաճճի տղաների ձեռքից Անանենց ... Մանրամասն
14.05.25 Իրազեկում․ Ջրվեժ համայնքում մեկնարկել է մասնակցային բյուջետավորման գործընթացը
Ջրվեժ համայնքի հարգելի բնակիչներ. Ջրվեժ համայնքը 2025 թվականին կամավոր միանում է մասնակցային բյուջետավորման գործընթացին։ Այն հնարավորություն է տալիս համայնքի բնակչությանը իրազեկ լինելու տեղական ինքնակառավարման գործունեությանը, մասնակցելու համայնքի կառավարմանն ու զարգացմանը, համայնքի զարգացման ծրագրերի կազմմանը, ավագանու որոշումների կայացմանը։ Մասնակցային բյուջետավորման գործընթացի ժամանակ առաջարկներ ներկայացնելու իրավունք ունեն համայնքի 16 տարին լրացած յուրաքանչյուր բնակիչ ինչպես անձամբ, այնպես էլ՝ հասարակական միավորումների և քաղաքացիական նախաձեռնությունների միջոցով:Համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 8-ի թիվ 57-Ա որոշմամբ մասնակցային բյուջետավորման առաջարկների համար նախատեսվել է 15 ... Մանրամասն
08.05.25 Հայտարարություն
Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի' մոռացվել
Հարգելի քաղաքացինե'ր, վաղը՝ Մայիսի 9֊ին, ժամը 10:00-ին Ջրվեժ համայնքի երեք բնակավայրերում  ծաղիկներ են խոնարհվելու Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան պատերազմի զոհվածների հուշարձանին։
 
 
 
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր, տեսահոլովակներ
Ավագանու թիվ 5 արտահերթ նիստ 08.05.2025
Ավագանու թիվ 4 հերթական նիստ 11․04․2025
Ավագանու թիվ 3 հերթական նիստ 11․03․2025
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner