Ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 37-րդ հոդվածով, աղետների ռիսկերի նվազեցման միջոցառումների կազմակերպման և իրականացման, արտակարգ իրավիճակներում գործելու ընթացակարգերի սահմանման, արտակարգ իրավիճակներում համայնքի բնակիչների պաշտպանության կազմակերպման նպատակով, որոշում եմ.
1. Հաստատել. Ջրվեժ համայնքի՝
1)Աղետների ռիսկի կառավարման (այսուհետ՝ ԱՌԿ) խորհրդի կազմը՝ համաձայն հավելված N 1-ի.
2)ԱՌԿ խորհրդի աշխատակարգը՝ համաձայն հավելված N 2-ի:
2. Խորհրդի անդամներին`
1)մինչև սույն թվականի հունվարի 30-ը մշակել Ջրվեժ համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանը.
2)մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 30-ը իրականացնել համայնքի ԱՌԿ պլանի ճշգրտում:
3.ԱՌԿ խորհրդի ղեկավարի տեղակալ Հայկ Վարդանյանինՙ սույն որոշման 1-ին կետով ստեղծված ԱՌԿ խորհրդի ներգրավված յուրաքանչյուր անձի կամ անձանց փոփոխության դեպքում 5-օրյա ժամկետում ներկայացնել սույն որոշման փոփոխման վերաբերյալ որոշման նախագիծ:
4.Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2018 թվականի հունիսի 6-ի «Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում աղետի ռիսկերի կառավարման համակարգի ստեղծման մասին» թիվ 199-Ա որոշումը:
5․Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
1. Ջրվեժ համայնքում հաստատել.
1)Աղետների ռիսկի կառավարման (այսուհետ՝ ԱՌԿ) խորհրդի կազմը՝ համաձայն հավելված N 1-ի.
2)ԱՌԿ խորհրդի աշխատակարգը՝ համաձայն հավելված N 2-ի:
2. Խորհրդի անդամներին`
1)մինչև սույն թվականի հունվարի 30-ը մշակել Ջրվեժ համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանը.
2)յուրաքանչյուր տարվա հունվարի 30-ը իրականացնել համայնքի ԱՌԿ պլանի ճշգրտում:
3.ԱՌԿ խորհրդի ղեկավարի տեղակալ Հայկ Վարդանյանինՙ սույն հրամանի 1-ին կետով ստեղծված ԱՌԿ խորհրդի ներգրավված յուրաքանչյուր անձի կամ անձանց փոփոխության դեպքում 5-օրյա ժամկետում ներկայացնել սույն որոշման փոփոխման վերաբերյալ որոշման նախագիծ:
4.Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2018 թվականի հունիսի 6-ի «Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում աղետի ռիսկերի կառավարման համակարգի ստեղծման մասին» թիվ 199-Ա որոշումը:
5․Որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: