Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 34-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏԻ ԵՎ ԱՌԱՋԱՐԿԻ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի առաջարկը, համայնքի ավագանին որոշում է․

1․Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերին Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրին մասնակցելու համար։ 
2․Ստեղծել նախաձեռնող խումբ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրին մասնակցության հայտեր ներկայացնելու համար և հաստատել նախաձեռնող խմբի կազմը. համաձայն հավելվածի։  
3․ Հանձնարարել նախաձեռնող խմբին՝
1) Նախապատրաստել ծրագրի նախնական առաջարկ,
2) Հայտերի նախնական ընտրությունը կատարել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից առաջարկված չափանիշներին համաձայն,
3)Ծրագրի ընտրության և նախապատրաստման ընթացքում համայնքի կազմում ընդգրկված երեք բնակավայրերի բնակչությանը տրամադրել տեղեկատվություն՝ ծրագրի և նրա նախապատրաստման ընթացքի մասին,
4) Ձեռնարկել միջոցներ՝ ծրագրի նախապատրաստմանը բնակչությանը ներգրավելու համար,
5) Աշխատանքները կազմակերպել այնպես, որ բաղադրիչ ենթածրագրերը՝
ա) ուղղված լինեն երեք բնակավայրերի ընդհանուր սոցիալական և տնտեսական խնդիրների լուծմանը,
բ)  իրար լրացնեն և ուժեղացնեն։ 
4) Լիազորել նախաձեռնող խմբի անդամներին՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի առաջարկները Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին ներկայացնելու համար։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                        
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.70 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner