Այսօր: Հինգշաբթի, 30 Հունվարի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 103
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



29 հունվարի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետերի, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջներով, Ջրվեժ համայնքի աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների կազմակերպման և իրականացման, արտակարգ իրավիճակներում գործելու ընթացակարգերի սահմանման, արտակարգ իրավիճակներում համայնքի բնակիչների պաշտպանության կազմակերպման նպատակով, որոշում եմ.

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանը՝ համաձայն NN 1-6 հավելվածների:

2.Յուրաքանչյուր տարի վերանայել և կատարել համապատասխան փոփոխություններ աղետների ռիսկի կառավարման պլանում:

3.Արտակարգ իրավիճակի սպառնալիքի կամ առաջացման դեպքում` աղետների ռիսկի կառավարման պլանի  N 6 հավելվածով նախատեսված որևէ երեք միջոցառում իրականացնելու պայմանում աղետների ռիսկի կառավարման պլանը համարել գործողության մեջ դրված:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Անտոնյան  
Կից փաստաթղթեր՝
(597.50 Կբ)
(2.29 Մբ)
(91.50 Կբ)
(145.50 Կբ)
(204.50 Կբ)
(561.00 Կբ)
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner