Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետերի, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջներով, Ջրվեժ համայնքի աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների կազմակերպման և իրականացման, արտակարգ իրավիճակներում գործելու ընթացակարգերի սահմանման, արտակարգ իրավիճակներում համայնքի բնակիչների պաշտպանության կազմակերպման նպատակով, որոշում եմ.
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանը՝ համաձայն NN 1-6 հավելվածների:
2.Յուրաքանչյուր տարի վերանայել և կատարել համապատասխան փոփոխություններ աղետների ռիսկի կառավարման պլանում:
3.Արտակարգ իրավիճակի սպառնալիքի կամ առաջացման դեպքում` աղետների ռիսկի կառավարման պլանի N 6 հավելվածով նախատեսված որևէ երեք միջոցառում իրականացնելու պայմանում աղետների ռիսկի կառավարման պլանը համարել գործողության մեջ դրված:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: