Խորհրդակցության սկզբում համայնքի ղեկավարը աշխատակազմին ներկայացրեց աշխատակազմի քարտուղարի պաշտոնում նշանակված Ա․Պետրոսյանին։
Խորհրդակցության ընթացքում քննարկված հարցերն առնչվում էին․
1․Աշխատանքային կարգապահությանը, աշխատակիցների հանգստի ռեժիմի, մասնավորապես՝ արձակուրդի գրաֆիկի կանոնակարգմանը։
2.Քաղաքացիների դիմումների ընթացքին և օգոստոսի 1-ից գործարկված քաղաքաշինության ոլորտի նոր ծրագրին, համակարգման աշխատանքներին և պատասխանատուներին։
3․ Աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների պատշաճ իրականացման համար անհրաժեշտ տեխնիկայի, սարքավորումների ձեռքբերմանը, առկա գույքի վերանորոգմանը։
4․Համայնքային կապիտալ ծրագրերին, որոնք նախատեսվում են 2024-2025 թվականների համար։
Անդրադարձ կատարվեց նաև ընթացիկ մի շարք այլ հարցերի, սահմանվեցին ժամկետներ՝ համայնքի ղեկավարի հանձնարարականների իրականացման համար։ |