Հաշվետվություններ
|
ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Ներկայացման ամսաթիվ` 13 մարտ 2024
Հաշվետու ժամանակահատված 01 հունվար 2023թ. - 31 դեկտեմբեր 2023թ.
Ջրվեժ համայնքի 2023 թվականի բյուջեի ընդամենը փաստացի եկամուտները կազմել են 583,489.8 հազ. դրամ՝ ծրագրված (ճշտված) 650,418.6 հազ. դրամի նկատմամբ, կամ կատարողականը կազմել է 89.8%: Ընդ որում համայնքի վարչական բյուջեի մասով ծրագրված (ճշտված) 544,489.0 հազ. դրամ ընդամենը եկամուտների դիմաց փաստացի հավաքագրումը կազմել է 537,524.6 հազ. դրամ՝ ապահովելով 98.7% կատարողական, որը նախորդ՝ 2022 թվականի համեմատությամբ ավելի է 43,105.6 հազ. դրամով։ Ջրվեժ համայնքի 2023 թվականի բյուջեով սեփական եկամուտները նախատեսվել են 437,206.2 հազ. դրամ, փաստացի հավաքագրված եկամուտները կազմել են 430,241.8 հազ. դրամ՝ ապահովելով 98.4% կատարողական։
Ջրվեժ համայնքում 2023 թվականին կատարվել են 439,358.8 հազ. դրամի ծախսեր։ Ընդամենը փաստացի ծախսերից 509,234.9 հազ. դրամն ուղղվել են ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը (վարչական բյուջե), - 69,876.2 հազ. դրամը կապիտալ բնույթի զուտ ծախսերին (ֆոնդային բյուջե)։ Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը կազմել են -580,775.6 հազ. դրամ։
Կից փաստաթղթեր
|
(305.00 Կբ)
|