Այսօր: Երկուշաբթի, 1 Սեպտեմբերի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 78
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.09.25 Համայնքի ղեկավարի շնորհավորական ուղերձը սեպտեմբերի մեկի առթիվ
Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ, մեկնարկում է ուսումնական տարին, ինչի առթիվ ի սրտե շնորհավորում եմ ձեզ:Այսօր վերստին բացվում են դռները հայրենի ուսումնական հաստատությունների, բացվում են դռները հայ գրի և դպրության ազգային դարբնոցների:Մաղթում եմ, որ Աստծո օրհնությամբ արգասավոր լինի նոր ուսումնական տարին, որը նախաշավիղն է մեր երկրի զարգացման ու առաջադիմության, և մեր զավակները ուշիմությամբ ու ջանադրութամբ ամբարեն իրենց մատուցվող գիտելիքները, որպեսզի իմացությամբ զորացած կարողանան լավագույնս ծառայել մեր ժողովրդին ու մեր պետությանը:Կրթության ոլորտի սիրելի մշակներ, երախտարժան առաքելություն եք դուք իրականացնում մեր երկրի կյանքում՝ գիտելիքի հանդեպ ձեր հոգու սերն ու նվիրումը փոխանցելով ... Մանրամասն
01.09.25 Երբ գալիս է սեպտեմբերը
 Այս տարի նույնպես Ջրվեժի համայնքապետարանը Ջրվեժ համայնքում գործող երեք դպրոցների թվով 151 աշակերտների նվիրեց գրենական փաթեթներ։ Յուրաքանչուր փոքրիկի համայնքի ղեկավար Նորայր Սանթրոսյանը հղել էր իր ողջույնի խոսքը․Ողջու´յն, իմ հրաշք փոքրիկ Ընդունի´ր իմ ջերմագին շնորհավորանքը գիտելիքի օրվա առթիվ: Գիտեմ, որ դեռ ինքնուրույն չես կարողանում կարդալ, բայց վստահ եմ, որ ուսումնական տարվա ավարտին, երբ մենք կրկին հանդիպենք, ընկերացած կլինես տառերի հետ: Օրհնյալ լինի քո մուտքը դպրության տաճար։  Առավել քան լիահույս եմ, որ այն դառնալու է գիտության, կրթության և մտքի զարգացման այն ճառագող դարբնոցը, որտեղ կառուցվելու են քեզ վեր բարձրացնող սանդուղքի առաջին և ամենակարևոր աստիճանները։ ... Մանրամասն
20.08.25 «Իսա Համշենցու խաղա»: Ազգային պարերի բաց դասն անցկացվելու է Զովք գյուղում
«Իսա Համշենցու խաղա» Վայր – Զովք (դպրոցի հարակից տարածք) Օր – 26․08 Ժամ – 19։00Հարգելի բնակիչներ․Ջրվեժի համայնքապետարանի և Անանենց Արվեստանոցի նախաձեռնությամբ մեր ավանդական պարերի բաց դասն այս անգամ անցկացվելու է Զովք գյուղում։Սակայն ձեզ համար կլինի նաև մի փոքրիկ անակնկալ․ կտեղափոխվենք դեպի հայոց լեռնաշխարհի ամենաչքնաղ անկյուններից մեկը՝ Համշեն, և կծանոթանանք համշենական պարային մշակույթի հետ։Համշենական ֆոլկլորը մեր ավանդական երգ ու պարի մեջ ունի իր յուրահատուկ տեղը և մշտապես մեծ հետաքրքրություն է առաջացնում։ Համշենցու խաղը՝ իր մեղեդով ու քնքուշ շնչով, անկրկնելի է։Ասող ում՝ պէռնա համշենցոց խաղի ձայնը ու խաղը։ Միջոցառումը կմեկնարկի Զովք գյուղի դպրոցի ... Մանրամասն
13.08.25 Բերքի տոն
«Կանաչ արահետ» ՀԿ-ն արդեն 12-րդ տարին անընդմեջ կազմակերպում և իրականացնում է «Բերքի տոն․ գյուղական կյանք և ավանդույթներ» ամենամյա փառատոնը, որի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում գյուղատնտեսության և գյուղական համայնքների կայուն զարգացմանը: Փառատոնը եզակի հարթակ է, որտեղ ֆերմերները, վերամշակողները, գնորդները, տարբեր կազմակերպություններ Հայաստանից և արտերկրից, շահագրգիռ դոնորներ ու գործընկերներ հանդիպում են՝ փոխադարձ համագործակցություն և փորձի փոխանակում իրականացնելու նպատակով, ինչպես նաև մեծարելու գյուղն ու գյուղի աշխատավորին: Բացի այդ, փառատոնը հնարավորություն է տալիս մասնակիցներին ներկայացնելու ինչպես հայկական, այնպես էլ տարբեր ազգերի, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների, ... Մանրամասն
13.08.25 Շչակները գործարկվելու են Ձորաղբյուր և Զովք բնակավայրերում

📣ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ
Ջրվեժ համայնքի հարգելի բնակիչներ,
Օգոստոսի 14-ին՝ ժամը 11:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, Ձորաղբյուր և Զովք բնակավայրերում փորձարկվելու են տեղադրված շչակները:
Խնդրում ենք չանհանգստանալ։

12.08.25 Երիտասարդության միջազգային օրը

Սիրելի՛ երիտասարդներ․ 

Շնորհավորում ենք բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Այս բարդ ժամանակաշրջանում դուք եք մեր ապագայի հույսն ու երազանքներն իրականացնողը:Հենց այս տարիների ձեռբերումներն են լինելու ձեր հետագա հաջողությունների հիմքը։  Եղե՛ք ստեղծագործող, եղե՛ք նախաձեռնող և ապրե՛ք այն գիտակցմամբ, որ հենց երիտասարդ տարիներին ձեր կողմից ձեռքբերված գիտելիքները, կարողություններն ու հմտություններն են ողջ կյանքում լինելու ձեր հաջողությունների ու ձեռքբերումների հիմնական երաշխավորը:Ներկայի որակյալ և կիրթ երիտասարդությունը կայուն և պայծառ ապագայի առհավատչյան է:

Շնորհավորում ենք մեր երիտասարդներին և բոլոր նրանց, ովքեր ցանկացած տարիքում իրենց երտասարդ են զգում:

21.07.25 Վարդավառ է, Վարդավառ
Վարդավառ է, Վարդավառ է, Երկինքը արեգական է։ Վայրը – Ջրվեժ գյուղ Օրը – 26.07 Ժամը – 15:00Ահա մոտենում է հայոց ամենասիրելի տոներից մեկը՝ Վարդավառը։Այն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է` նվիրված Քրիստոսի Պայծառակերպությանը։ Այս տարի նույնպես Անանենց Արվեստանոցի և Ջրվեժի համայնքապետարանի նախաձեռնությամբ Վարդավառյան տոնածիսական հանդիպում կունենանք։Միջոցառումը կմեկնարկի Ջրվեժի համայնքապետարանի վարչական շենքի հարակից հրապարակում։ Շրջելու ենք տնետուն՝ երգելով ու պարելով, հավաքելու մեր բաժինը, իսկ երթի ավարտից հետո կանցկացվի ազգային երգերի և պարերի բաց դաս։ Եվ, իհարկե, Խնդումի տոք անելու ծեսով կտեսնենք, թե ինչպես է իրականանում Խնդումի պատրաստումն ու տղաների կողմից ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր, տեսահոլովակներ
Ավագանու թիվ 7 արտահերթ նիստ 08․07․2025
Ավագանու թիվ 6 հերթական նիստ 06.06.2025
Ավագանու թիվ 4 հերթական նիստ 11․04․2025
Ավագանու թիվ 5 հերթական նիստ 08.05.2025
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ՋՐՎԵԺ, ՄԵԼՔՈՆՅԱՆ Փ., Շ թիվ 76, 2227
060 535553, 010 684929
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner