Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Ջրվեժ համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների` համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գրություններով ներկայացված խնդրանը` իրենց հասանելիք արձակուրդները 2025 թվականի հուլիսի 7-ից տրամադրելու մասին, համայնքի ավագանին որոշում է. 1․ Տալ համաձայնություն «Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի մսուր-մանկապարտեզ», «Ջրվեժ համայնքի Ձորաղբյուրի մանկապարտեզ» և «Ջրվեժ համայնքի Զովք գյուղի մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատությունների համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցներին հասանելիք արձակուրդները տրամադրել 2025 թվականի հուլիսի 7-ից սկսված։ |