Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, համայնքի ավագանին որոշում է 1.Հաստատել՝ 1)Ջրվեժ համայնքի 2025 թվականի բյուջեն՝ ա.եկամուտների գծով՝ 899,368.0 հազար դրամ, բ.ծախսերի գծով՝ 2,541,374.9 հազար դրամ, գ.դեֆիցիտը (պակասուրդը)` 1,642,006.9 հազար դրամ, 2)Ջրվեժ համայնքի 2025 թվականի բյուջեի եկամուտները` համաձայն N 1 հավելվածի։ 3)Ջրվեժ համայնքի 2025 թվականի բյուջեի ծախսերը՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝ համաձայն N 2 հավելվածի։ 4)Ջրվեժ համայնքի 2025 թվականի բյուջեի ծախսերը՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 3 հավելվածի։ 5)Ջրվեժ համայնքի 2025 թվականի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)` համաձայն N 4 հավելվածի։ 6)Ջրվեժ համայնքի 2025 թվականի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն N 5 հավելվածի։ 7)Ջրվեժ համայնքի 2025 թվականի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն N 6 հավելվածի։ 2.Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ, որոնց հանրագումարը չպետք է գերազանցի սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 15 %-ը։ 3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։ |