Այսօր: Չորեքշաբթի, 16 Հոկտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 56
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի վերաբերյալ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Սոնա Հովհաննիսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
20/09/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
21/10/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Ջրվեժ համայնքի Ձորաղբյուրի մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոն. Տնօրենի գործառույթներն են՝ իրականացնում է կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումը՝ այդ թվում՝ կազմակերպում է յուրաքանչյուր սանի կրթությունը նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնելու միջոցով, ապահովում է հաստատությունում ընդգրկված սաների ներդաշնակ զարգացումն ու դաստիարակությունը, առողջության ամրապնդումն ու խնամքը, մայրենի լեզվով հաղորդակցվելու և դրա հիմքի վրա օտար լեզուների տիրապետման նախադրյալները, հաշվելու տարրական կարողությունների զարգացումը, վարվեցողության տարրական կանոններին, հայրենի բնության և բնապահպանության, պատմության և ազգային մշակույթի տարրերին ծանոթացումը, երեխայի մտավոր, բարոյական, գեղագիտական և ֆիզիկական զարգացման հիմքերի ստեղծումը, հայրենիքի նկատմամբ սիրո և նվիրվածության զգացման ձևավորումը, աշխատանքային տարրական կարողությունների և հմտությունների ծանոթացումը, զարգացման շեղումների կանխարգելումն ու շտկումը, դպրոցական ուսուցման նախապատրաստումը: Իրականացնում է կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ: Մրցույթին մասնակցելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի՝ 1) բարձրագույն կրթություն. 2) հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ. 3) նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի դեպքում՝ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 19-րդ հոդվածով սահմանված պահանջները բավարարող անձը. Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը` 1) ով դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը մարված կամ վերացված չէ. 2) ում օրենքով արգելվել է ղեկավար պաշտոններ զբաղեցնել կամ ով զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից. 3) ով նախընթաց երեք տարիների ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և իրենց պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար․ 4) 65 տարին լրացած քաղաքացիները. 5) ներկայացրել է փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում սույն կարգի 12-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են։» Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են՝ 1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն. 2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն. 3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն. 4 աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ. 5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն. 6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն: «Ջրվեժ համայնքի Ձորաղբյուրի մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը գտնվում է Կոտայքի մարզ, Ջրվեժ համայնք, գյուղ Ձորաղբյուր Բանակի փողոց թիվ 1։ Թափուր պաշտոնի հիմնական աշխատավարձը կազմում է 160 000 (մեկ հարյուր վաթսուն հազար) դրամ ներառյալ հարկերը։ Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմ են ներկայացնում` 1) դիմում. 2) մեկ լուսանկար` 3x4 չափսի. 3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին. 4) ինքնակենսագրություն. 5) անձնագրի կամ նույնականացման քարտի, բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի, արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի, նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի՝ բնօրինակները և պատճենները. 6) տեղեկանք` մշտական բնակության վայրից. 7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։ Մրցույթը կկայանա 2024 թվականի հոկտեմբերի 21-ին, ժամը 11:00-ին, Ջրվեժի համայնքապետարանի վարչական շենքում (հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76, հեռախոս՝ 010-684929, 060-535553): Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2024 թվականի հոկտեմբերի 07-ը, ժամը 18:00: Փաստաթղթերը ընդունվում են Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմում՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76, հեռախոս՝ 010-684929, 060-535553, ժամը 9:00-ից մինչև 18:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Բոլորը
Ավագանու նիստեր, տեսահոլովակներ
Ավագանու թիվ 11 հերթական նիստ 10.10.2024
Ավագանու թիվ 10 հերթական նիստ 10.09.2024
Ավագանու թիվ 9 արտահերթ նիստ 29.08.2024
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner