' />

' />
Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



«FrancoTech» տնտեսական ֆորում
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Նաիրա Քոչարյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
25/07/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
30/07/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Տեղեկացնում ենք, որ Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթաժողովի շրջանակներում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի բարձր հովանու ներքո ս.թ. հոկտեմբերի 3-ին և 4-ին Փարիզում գտնվող «Station F» ստարտափային կամպուսում տեղի կունենա «FrancoTech» տնտեսական ֆորումը:       
         «FrancoTech»-ի հիմնական նպատակներն են նորարարության ոլորտում ֆրանսերենի խթանումը, ֆրանկոֆոն տնտեսական ուղղության զարգացումը, գործարար հանդիպումների նպաստումը։ Ֆորումի շրջանակներում նախատեսվում են թեմատիկ քննարկումներ, ֆրանկոֆոն ձեռնարկատերերի համար նախատեսված ցուցադրություններ, B2B  ձևաչափով գործնական հանդիպումների, մրցույթներ։   
         «FrancoTech»-ին կարող են մասնակցել հանրային և մասնավոր ընկերություններ, բանկեր, ներդրումային ֆոնդեր, համալսարաններ, ինստիտուտներ, ռեգիոններ, բարձրաստիճան տնտեսական դերակատարներ (ձեռնարկատերեր, ղեկավարներ, պետությունների և կառավարությունների ղեկավարներ, նորարության համար պատասխանատու պաշտոնյաներ, փորձագետներ), երիտասարդ ձեռնարկատերեր, ստարտափերի ղեկավարներ և այլն։     
         Ֆորումը կենտրոնացված է լինելու հետևյալ հինգ թեմաների վրա՝ թվայնացում և արհեստական բանականություն, անցումային էներգետիկա, մարդկային կապիտալ, սննդային անվտանգություն, նորարարության ֆինանսավորում։      
         Ֆորումի անցկացման վայրում տաղավար ձեռք բերելու համար հասանելի են հետևյալ փաթեթային առաջարկները․   

1.     Արտոնյալ փաթեթ՝ 30 000 եվրո (12մ² տարածք, 15 մասնակից, բանախոսի մասնակցություն կլոր սեղան քննարկմանը, լոգո պաշտոնական ծրագրի, հիմնական պաստառի վրա, կայքում, B2B հանդիպումների հարթակում, կատալոգի առաջին էջի վրա, 1 էջի չափով գովազդ կատալոգում, մեծ էկրանի վրա հոլովակի տարածում, VIP տարածք զրուցակիցների համար);

2.     Ադամանդե փաթեթ՝ 18 750 եվրո (8մ² տարածք, 10 մասնակից, բանախոսի մասնակցություն կլոր սեղան քննարկմանը, լոգո պաշտոնական ծրագրի, հիմնական պաստառի վրա, կայքում, B2B հանդիպումների հարթակում, կատալոգի առաջին էջի վրա, 1 էջի չափով գովազդ կատալոգում, մեծ էկրանի վրա հոլովակի տարածում);       

3.    Պլատինե փաթեթ՝ 9 375 եվրո (4մ² տարածք, 6 մասնակից, բանախոսի մասնակցություն կլոր սեղան քննարկմանը, լոգո պաշտոնական ծրագրի, հիմնական պաստառի վրա, կայքում, B2B հանդիպումների հարթակում, կատալոգի առաջին էջի վրա, կես էջի չափով գովազդ կատալոգում, մեծ էկրանի վրա հոլովակի տարածում);   

4.    Ոսկե փաթեթ՝ 5 250 եվրո (4մ² տարածք, 6 մասնակից, լոգո պաշտոնական ծրագրում, հիմնական պաստառի վրա, կայքում, B2B հանդիպումների հարթակում և սոցիալական ցանցերում);    

5.    Արծաթե փաթեթ՝ 1 125 եվրո (2 մասնակից առանց տարածքի, լոգո պաշտոնական ծրագրի, հիմնական պաստառի վրա, կայքում, B2B հանդիպումների հարթակում և սոցիալական ցանցերում);   

6.   Փաթեթ պետությունների, շրջանների և ինստիտուցիոնալ կառույցների համար՝ 5 250 եվրո (4մ² տարածք, 6 մասնակից, լոգո պաշտոնական ծրագրում, հիմնական պաստառի վրա, կայքում, B2B հանդիպումների հարթակում և սոցիալական ցանցերում):    

 «FrancoTech» տնտեսական ֆորումին մասնակցության նպատակահար­մարութ­յան պարագայում՝ առաջարկում ենք Ձեր հանձնարարականը շահագրգիռ գերատես­չություններին՝ նախընտրելի ձևաչափով մասնակցության ապահովման և սահմանված ամրագրումն ու վճարումը կատարելու նպատակով:    

Բոլորը
Ավագանու նիստեր, տեսահոլովակներ
Ավագանու թիվ 9 արտահերթ նիստ 29.08.2024
Ավագանու թիվ 8 արտահերթ նիստ 01.08.2024
Ավագանու թիվ 7 արտահերթ նիստ 11.07.2024
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner