Այսօր: Երկուշաբթի, 14 Հոկտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ /1-ԻՆ ՓՈՒԼ/
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Սոնա Հովհաննիսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
23/02/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
01/04/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2024թ-ի ապրիլի 1-ին ժամը 16:00-ին ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանում (հասցեն՝ գ. Ջրվեժ, Մելքոնյան փողոց 76) տեղի կունենան «Ջրվեժ անտառպարկում արդի լուծումներով հանրային այգու հիմնում» նախատեսվող գործունեության վերաբերյալ 1-ին հանրային լսումները, որի վերաբերյալ օրենսդրությամբ պահանջվող տեղեկատվությունը ներկայացվում է ստորև աղյուսակում.

Նախաձեռնողի անվանումը և գտնվելու վայրը

«Ռենդերֆորեստ» ՍՊ ընկերություն: Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Պ. Սևակի 11/1

Նախատեսվող գործունեության անվանումը, նպատակը, համառոտ նկարագիրը

Անվանումը՝ «Ջրվեժ անտառպարկում արդի լուծումներով հանրային այգու հիմնում»:

Նպատակը և համառոտ նկարագիրը՝ Նախաձեռնության հիմնական նպատակն է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ առավել արդյունավետ կերպով իրացնել «Ջրվեժ»  անտառպարկի ռեկրեացիոն, գիտական և առողջարարական ներուժը՝  հիմնելով ժամանակակից լուծումներով հանրային այգի՝ անհրաժեշտ ենթակառույցներով:

Նախատեսվող գործունեության իրականացման վայրը

Նախատեսվող գործունեությունը նախատեսվում է իրականացնել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Ջրվեժ անտառպարկի տարածքում:

Հանրային լսման իրականացման վայրը, օրը և ժամը

2024թ-ի ապրիլի 1-ին ժամը 16:00-ին, ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանում (հասցեն՝ գ. Ջրվեժ, Մելքոնյան փողոց 76)

Շահագրգիռ հանրության առաջարկությունների, դիտողությունների և կարծիքների ներկայացման վերջնաժամկետ

Մինչև 25.03.2024թ.-ի ժ. 18:00

Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունների, դիտողությունների և կարծիքների ներկայացման տարբերակները.

Գրավոր կամ էլեկտրոնային եղանակով՝ նախքան հանրային լսումը

 

Բանավոր՝ հանրային լսման ընթացքում

Հանրային լսման համար լիազորված անձի տվյալները

Սոնա Հովհաննիսյան, Ջրվեժի համայնքապետարանի ֆինանսական բաժնի պետ

Էլ-փոստ. sona.hovhannisyan.95@mail.ru

Հեռ. 055735553

Բոլորը
Ավագանու նիստեր, տեսահոլովակներ
Ավագանու թիվ 11 հերթական նիստ 10.10.2024
Ավագանու թիվ 10 հերթական նիստ 10.09.2024
Ավագանու թիվ 9 արտահերթ նիստ 29.08.2024
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner