Սույնով Ջրվեժի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2024 թվականի փետրվարի 12-ից մինչև փետրվարի 27-ը ներառյալ կազմակերպվող Ջրվեժ համայնքի 2023 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության և համայնքի ղեկավարի 2023 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին։
Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Ջրվեժ համայնքի 2023 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության և համայնքի ղեկավարի 2023 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ կարող են մինչև 2024 թվականի փետրվարի 26-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնել համացանցային կայքում (www.jrvezh.am) կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (jrvezh.kotayq@mta.gov.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել Ջրվեժի համայնքապետարան։
Հանրային քննարկումների բաց լսումները տեղի կունենան 2024 թվականի փետրվարի 27-ին ժամը 16։00-ին, Ջրվեժի համայնքապետարանում, հասցեն՝ գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 010-684-929; 055-73-55-53 հեռախոսահամարներով։