Ջրվեժի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2023 թվականի հոկտեմբերի 13-ից մինչև հոկտեմբերի 31-ը կայանալիք սուբվենցիաների ծրագրերի՝ այդ թվում, Ջրվեժ համայնքում ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների իրականացման, Ջրվեժ համայնքում լուսավորության համակարգի կառուցման վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:
Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված սուբվենցիաների ծրագրերի վերաբերյալ կարող են մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնել համայնքի համացանցային կայքում (www.jrvezh.am) կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (jrvezh.kotayq@mta.gov.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել Ջրվեժի համայնքապետարան:
Հանրային քննարկումների բաց լսումները տեղի կունենան Ջրվեժ համայնքի Ջրվեժ բնակավայրում՝ 2023 թվականի հոկտեմբերի 31-ին, ժամը 16:00-ին, Ջրվեժի համայնքապետարանում, հասցեն՝ գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76,
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 010-684-929, 055-735-553 հեռախոսահամարներով: