Այսօր: Հինգշաբթի, 1 Հունիսի 2023թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.06.23 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ ՏՈՆԸ ՍԻՐԵԼԻ ՓՈՔՐԻԿՆԵՐ
Սիրելի՛ երեխաներ, ջերմորեն շնորհավորում ենք բոլորիդ այս ուրախ ու պայծառ տոնի կապակցությամբ:
Հարգելի՛ ծնողներ, թող ձեր փոքրիկների մանկության ամեն մի օրը դառնա լուսավոր ու վառ հիշողություն: Ջրվեժի համայնքապետարանի կողմից իրականացվող ծրագրերի մեծ մասը երեխայակենտրոն են։ Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որ ձեր մանկությունը անհոգ ու ապահով լինի, որ ձեզնից յուրաքանչյուրը լիարժեք կրթություն ստանա և հնարավորություն ունենա իրականացնելու իր ամենահամարձակ երազանքնները։
Սիրելի՛ փոքրիկներ, անամպ երկինք ու անհոգ մանկություն ենք մաղթում, եղեք առողջ ու երջանիկ, իսկ մանկական անմեղ ժպիտը թող սեր ու բարություն սփռի:
 
 
 
29.05.23 ՄԱՅԻՍԻ 28-Ը՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՕՐԸ

Մայիսի 28-ին Հայաստանը տոնում է Առաջին Հանրապետության օրը: 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին:

Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992 թվականից: Այն հայոց պետականության վերածննդի խորհրդանիշն է։ Այս օրն ավանդաբար Սարդարապատ են այցելում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և այլոք։

Կեցցե՛ Մայիսի 28-ը՝ Հայոց պետականության վերականգնման օրը:

Կեցցե՛ համայն հայ ժողովուրդը:

26.05.23 ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ «ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ»-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Թանկագի՛ն շրջանավարտներ. Այսօր Ձեր դպրոցական կյանքի «Վերջին զանգն» է՝ յուրաքանչյուր դպրոցականի սրտի թրթիռով սպասված յուրահատուկ օր, որը մշտապես վառ է մնալու յուրաքանչյուրի հիշողության մեջ՝ անջնջելի հետք թողնելով ձեր հոգիներում:Տարիներ շարունակ դպրոցը ձեզ համար եղել է կրթման, դաստիարակման և արժեքների ձևավորման յուրատեսակ դարբնոց և այստեղ է կառուցվել ձեզ վեր բարձրացնող սանդուղքի հիմքերը։Դուք հասուն կյանք եք ճանապարհվում այնպիսի ժամանակաշրջանում, երբ աշխարհը նոր մարտահրավերներին դիմակայելու ուղիներ որոնելու ամենօրյա փնտրտուքում պայքարում է հանուն խաղաղության և լինելիության։Կյանքի երբեք չընդհատվող երթում դուք այս պահին պետք է կատարեք մասնագիտության ճիշտ ընտրություն ... Մանրամասն
17.05.23 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Տաղանդների գործակալությունը սույն թվականի մայիսի 22-ին (Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոց) և 23-ին (Աբովյանի թիվ 5 հիմնական դպրոց) ժամը` 13:30-ին անցկացնելու է տաղանդների փնտրման և հավաքագրման մարզային քասթինգ-մրցույթ: Նախընտրական փուլին կարող են մասնակցել 5-60 տարեկան տարբեր նախասիրություններ ունեցող մարդիկ: Ցանկացողները կարող են հայտերն ուղարկել մինչև սույն թվականի մայիսի 21-ը` talentagencyas@gmail.com էլփոստի հասցեին:            
Միջոցառման կանոնակարգը և հայտի ձևանմուշը կցվում են:    
12.05.23 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սույն թվականի մայիսի 15-25-ը «Աբովյան քաղաքի շախմատի դպրոց» ՀՈԱԿ-ում կանցկացվի ՀՀ Կոտայքի մարզի տղամարդկանց 2023թ. շախմատի մարզային առաջնությունը:Առաջնության բացումը տեղի կունենա մայիսի 15-ին ժամը` 15:30 -ին:Առաջնության հանդիպումները կմեկնարկեն ժամը ՝ 16:00-ից:Մասնակցության իրավունք ունեն Կոտայքի մարզի բոլոր համայնքների ազգային վարկանիշ ունեցող շախմատիստները, առաջին և երկրորդ կարգայինները:Առաջնության արդյունքներով 1-ից 4-րդ տեղեր գրաված շախմատիստներին իրավունք է վերապահվում մասնակցելու ՀՀ 2023թ.-ի տղամարդկանց շախմատի առաջնությանը Երևան քաղաքում:Մրցաշարի անցկացման ծախսերի ֆինանսական միջոցները գոյանում են մասնակիցների կողմից արվող 2000-ական դրամ մուտքավճարներով, որը պետք է փոխանցվի ... Մանրամասն
12.05.23 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ՍԻՐՈՂԱԿԱՆ ԽՃՈՒՂԱՅԻՆ ՀԵԾԱՆՎԱՎԱԶՔ
Մայիսի 28-ին անցկացվելիք «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը տեղի կունենա ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շորժա-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում (մեկնարկը՝ Շորժա համայնքից՝ ժամը 14:00-ից, 40 կմ):Մրցաշարին կարող են մասնակցել ցանկություն ունեցող այն անձինք, ովքեր ունեն բժշկի համապատասխան թույլտվություն կամ տեղեկանք առողջության վերաբերյալ և մրցաշարին մասնակցելու հետևանքով առաջացող ռիսկերի գնահատման և ստանձնման պայմանագիրը (պայմանագրին կարելի է ծանոթանալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայքէջում` https://escs.am/):Մրցաշարին չեն կարող մասնակցել այն անձինք, ովքեր վերջին 3 տարիների ընթացքում մասնակցել են հեծանվային սպորտի ՀՀ առաջնություններին ... Մանրամասն
09.05.23 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՅԻՍԻ 9

Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը, ինչի առթիվ Ջրվեժի համայնքապետարանը շնորհավորում է բոլորիս։ 

Ոչ ոք և ոչինչ չի մոռացվել:

Փառք հավերժի ճամփորդներին:

Կեցցե՛ Հայ ժողովուրդը:

Կեցցե՛ն նրա առյուծ տղերքը:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր, տեսահոլովակներ
Ավագանու թիվ 7 հերթական նիստ 12.05.2023
Ավագանու թիվ 6 արտահերթ նիստ 21.04.2023
Ավագանու թիվ 5 արտահերթ նիստ 19․04․2023
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner