Այսօր: Երկուշաբթի, 24 Հունվարի 2022թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ուշադրություն... կայքի այցելուներին...
2021,Հունիս 28 - 2022,Դեկտեմբեր 31

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
07.01.22 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը: Սա այն քիչ տոներից մեկն է, որը ոչ միայն գեղեցիկ է, այլև իր մեջ շատ մեծ խորհուրդ է պարունակում. Քրիստոսի ծնունդով «Աստված Իր շնորհը հայտնեց` որպես փրկության միջոց բոլոր մարդկանց»:Հայ Առաքելական եկեղեցին երկու Աստվածահայտնության տոները՝ Քրիստոսի Ծնունդը և Մկրտությունը տոնում է միասին: Այս տոները կոչվում են Աստվածահայտնության տոներ, քանզի Սուրբ Կույսից ծնվելով՝ Քրիստոս երևաց որպես մարդ, իսկ Քրիստոսի Մկրտությամբ հայտնի դարձավ կուսածին մարդու` Հիսուսի Աստվածությունը:Սուրբ Ծնունդը լոկ ուրախ ու գեղեցիկ տոն չէ, այլ նաև հոգևոր վերածնունդի տոն է, օր, երբ Հիսուսը ծնվում է մեր յուրաքանչյուրի սրտում՝ մաքրագործելով մեր ... Մանրամասն
05.01.22 ՏԵՂԵԿԱՑՈՒՄ` ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 1 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ

2022 թվականի հունվարի 12-ին, ժամը 16:00-ին կկայանա համայնքի ավագանու թիվ 1 հերթական նիստը՝ հետևյալ օրակարգով.
1.Համայնքի ղեկավարի հաղորդումը 2021 թվականի բյուջեի չորրորդ եռամսյակի կատարման մասին:
2.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N 78-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
3.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու մասին:
4.Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
5.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու մասին:

03.01.22 ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

Շնորհավորում ենք Ձեզ տարվա ամենագեղեցիկ և հրաշքներով լի տոների՝ Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ։ Թող որ 2022 թվականի գալուստով ոչ ոք չզգա տխրություն ու միայնություն, թող ոչ մի երազանք անկատար չմնա, թող այն իր հետ լույս բերի և վերացնի խավարը, մաղթում ենք բազում հաջողություններով, վերելքներով և ձեռքբերումներով լի տարի։ Թող որ խաղաղությունը, առողջությունը և երջանկությունն ուղեկցեն բոլորիս 2022 թվականի ընթացքում։ 

Ուրախ և խաղաղ Նոր տարի բոլորին։ 

22.12.21 ՏՈՆԵՐՆ ԵՆ ՄՈՏԵՆՈՒՄ

Այս տարի ևս Ջրվեժի համայնքապետարանը Ամանորյա և Սուրբ ծննդյան տոների առթիվ Ջրվեժ համայնքի՝ Ջրվեժի, Ձորաղբյուրի և Զովքի միջնակարգ  դպրոցների առաջինից չորրորդ դասարանի աշակերտներին, նախակրթարանի և մանկապարտեզի սաներին տրամադրեց նվեր փաթեթներ։

Ջրվեժի համայնքապետարանում եռուզեռն ավարտված է, հուսով ենք, որ համայնքապետարանի աշխատակիցների մեծ սիրով և ջերմությամբ պատրաստած նվեր փաթեթները, ամանորյա մաղթանքներով կարողացան համայնքի թվով 763 երեխաների պարգևել մանկական ժպիտներ։

Նոր տարին, այն տոներից է, որի ընթացքում ամենաշատն ենք լսում բարեմաղթանքներ, պահում ենք երազանքներ ու դիմավորում ենք մեծ ակնկալիքներով: Նոր տարին այն տոնն է, որի ժամանակ հավատում ենք ու սրտի խորքում, բոլորից թաքուն սպասում ենք հրաշքների․․․

22.12.21 ՋՐՎԵԺԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Ջրվեժի մանկական երաժշտական դպրոցի սաները հերթական հաջողություններն են գրանցել միջազգային մրցույթ-փառատոններում։
Շնորհավորում ենք մրցանակակիրներին, դպրոցի անձնակազմին և մաղթում նորանոր հաջողություններ 🎉🎉🎉
21.12.21 ՏԵՂԵԿԱՑՈՒՄ` ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 10 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ
2021 թվականի դեկտեմբերի 28-ին, ժամը 16:00-ին կկայանա համայնքի ավագանու թիվ 10 հերթական նիստը՝ հետևյալ օրակարգով.1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի 2022 թվականի կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:2.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում տեղական տուրքերի 2022 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:3.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում տեղական վճարների 2022 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:4.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում 2022 թվականի տեղական վճարի գծով արտոնություններ սահմանելու մասին:5.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ ... Մանրամասն
17.12.21 Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
     Հարգելի բնակիչնե՛ր․Տեղեկացնում ենք, որ 2022 թվականի փետրվարի 28-ին և մարտի 1-ին Չարենցավան քաղաքում անցկացվելու է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլը։Մարզային մրցաշարին կարող են մասնակցել՝1-ին խումբ` 18-35 տարեկան /1987-2004 թթ. ծնված/ կանայք, 18-40 տարեկան /1982-2004 թթ. ծնված/ տղամարդիկ,2-րդ խումբ՝ 36 /1986 թ. ծնված/ և բարձր տարիքի կանայք, 41 /1981 թ. ծնված/ և բարձր տարիքի տղամարդիկ):Մարզիկները պետք է մրցավայր ներկայանան իրենց անձնական ռակետներով:Մրցաշարին չեն կարող մասնակցել այն մարզիկները, որոնք վերջին հինգ տարիների ընթացքում մասնակցել են սեղանի թենիսի ՀՀ առաջնություններին և միջազգային մրցաշարերին, բուքմեյքերական գրասենյակների ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակներ ավագանու նիստեր
Ինչպես առցանց դիմել համայնքապետարան
Ջրվեժ Համայնքի  Ավագանու հերթական  նիստ 12.01.2022
Ջրվեժ Համայնքի  Ավագանու հերթական  նիստ 28.12.2021
Ջրվեժ Համայնքի Ավագանու հերթական նիստ 06.12.2021
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner