Այսօր: Չորեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 98
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
17.09.25 ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ
Արցախից տեղահանված սիրելի՛ հայրենակիցներ.
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ իրականացվող «Իրավաբանական աջակցություն բռնի տեղահանված անձանց» ծրագրի շրջանակներում հնարավորության ունեք անվճար իրավաբանական աջակցություն ստանալու Ջրվեժ համայնքում։ 
Անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել համայնքապետարան կամ զանգահարել 091644929, 055845553 հեռախոսահամարներով:
12.09.25 Նոր հնարավորություն քաղաքացիների համար․ գործարկվել է «Տեսել եմ» հարթակը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է «Տեսել եմ» նոր հարթակը (https://teselem.am/ ) և նույնանուն բջջային հավելվածը, որն հասանելի է AppStore -ում և GooglePlay -ում։Այս հարմարավետ գործիքի շնորհիվ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ընդամենը մի քանի վայրկյանում համայնքապետարանին փոխանցել նկատած խնդիրները՝ կցելով լուսանկար, տեսանյութ, կարճ նկարագրություն և նշելով ճշգրիտ տեղադիրքը։Համայնքի աշխատակազմը ստանում է ուղարկված տվյալները և ձեռնարկում անհրաժեշտ քայլեր՝ խնդրին լուծում տալու համար։ Լուծման ընթացքի և արդյունքի մասին քաղաքացին անմիջապես տեղեկություն է ստանում։«Տեսել եմ» հարթակի նպատակը պարզ է․● ընդլայնել բնակչության մասնակցությունը ... Մանրամասն
11.09.25 Ազգային պարերի բաց դասն անցկացվելու է Զովք գյուղում
«Իսա Համշենցու խաղա» Վայր – գ. Զովք (դպրոցի հարակից տարածք) Օր – 19.09 ( Սեպտեմբերի 19 ) Ժամ – 19։00 Սիրելի ընկերներ,Այս անգամ Ջրվեժի համայնքապետարանի և Անանենց Արվեստանոցի նախաձեռնությամբ մեր ավանդական պարերի բաց դասն անցկացվելու է Զովք գյուղում։Սակայն ձեզ համար ունենք նաև մի փոքրիկ անակնկալ․ կտեղափոխվենք դեպի հայոց լեռնաշխարհի ամենաչքնաղ անկյուններից մեկը՝ Համշեն, և կծանոթանանք համշենական պարային մշակույթի հետ։Համշենական ֆոլկլորը մեր ավանդական երգ ու պարի մեջ ունի իր յուրահատուկ տեղը և մշտապես մեծ հետաքրքրություն է առաջացնում։ Համշենցու խաղը՝ իր մեղեդով ու քնքուշ շնչով, անկրկնելի է։Ասող ում՝ պէռնա համշենցոց խաղի ձայնը ու խաղը։ Միջոցառումը ... Մանրամասն
04.09.25 Արհեստների և Արվեստների փառատոն Դիլիջանում

Դիլիջանում օգոստոսի 31-ին անցկացվեց արվեստի եւ արհեստների փառատոնը։ Այն նպաստում է տարածաշրջանի արվեստի և արհեստների, այդ թվում, դեկորատիվ արվեստի, խեցեգործության, դարբնագործության, փայտամշակման և ազգային խոհանոցների զարգացմանը: Այս փառատոնը  կատարյալ վայր է, որտեղ միավորվում են ավանդական եւ ժամանակակից հայկական մշակույթը: Ջրվեժ համայնքը ներկայացնում էին ժողովրդական վարպետներ՝ Սյուզաննա և Հարություն Ավետիսյանները:

02.09.25 Հայտարարություն Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 9-ի՝ հերթական թիվ 8 նիստի օրակարգը հաստատելու մասին
ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն՝ ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց թիվ 76) 2025 թվականի սեպտեմբերի 9-ին, ժամը 17։00-ին կայանալու է Ջրվեժ համայնքի ավագանու հերթական 8-րդ նիստը:Օրակարգում՝1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 21-ի N 35-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 151-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 148-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:4. Սոցիալական աջակցություն ... Մանրամասն
01.09.25 Համայնքի ղեկավարի շնորհավորական ուղերձը սեպտեմբերի մեկի առթիվ
Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ, մեկնարկում է ուսումնական տարին, ինչի առթիվ ի սրտե շնորհավորում եմ ձեզ:Այսօր վերստին բացվում են դռները հայրենի ուսումնական հաստատությունների, բացվում են դռները հայ գրի և դպրության ազգային դարբնոցների:Մաղթում եմ, որ Աստծո օրհնությամբ արգասավոր լինի նոր ուսումնական տարին, որը նախաշավիղն է մեր երկրի զարգացման ու առաջադիմության, և մեր զավակները ուշիմությամբ ու ջանադրութամբ ամբարեն իրենց մատուցվող գիտելիքները, որպեսզի իմացությամբ զորացած կարողանան լավագույնս ծառայել մեր ժողովրդին ու մեր պետությանը:Կրթության ոլորտի սիրելի մշակներ, երախտարժան առաքելություն եք դուք իրականացնում մեր երկրի կյանքում՝ գիտելիքի հանդեպ ձեր հոգու սերն ու նվիրումը փոխանցելով ... Մանրամասն
01.09.25 Երբ գալիս է սեպտեմբերը
 Այս տարի նույնպես Ջրվեժի համայնքապետարանը Ջրվեժ համայնքում գործող երեք դպրոցների թվով 151 աշակերտների նվիրեց գրենական փաթեթներ։ Յուրաքանչուր փոքրիկի համայնքի ղեկավար Նորայր Սանթրոսյանը հղել էր իր ողջույնի խոսքը․Ողջու´յն, իմ հրաշք փոքրիկ Ընդունի´ր իմ ջերմագին շնորհավորանքը գիտելիքի օրվա առթիվ: Գիտեմ, որ դեռ ինքնուրույն չես կարողանում կարդալ, բայց վստահ եմ, որ ուսումնական տարվա ավարտին, երբ մենք կրկին հանդիպենք, ընկերացած կլինես տառերի հետ: Օրհնյալ լինի քո մուտքը դպրության տաճար։  Առավել քան լիահույս եմ, որ այն դառնալու է գիտության, կրթության և մտքի զարգացման այն ճառագող դարբնոցը, որտեղ կառուցվելու են քեզ վեր բարձրացնող սանդուղքի առաջին և ամենակարևոր աստիճանները։ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր, տեսահոլովակներ
Ավագանու թիվ 8 հերթական նիստ 09․09․2025
Ավագանու թիվ 7 արտահերթ նիստ 08․07․2025
Ավագանու թիվ 6 հերթական նիստ 06.06.2025
Ավագանու թիվ 4 հերթական նիստ 11․04․2025
Ավագանու թիվ 5 հերթական նիստ 08.05.2025
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ՋՐՎԵԺ, ՄԵԼՔՈՆՅԱՆ Փ., Շ թիվ 76, 2227
060 535553, 010 684929
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner