Այսօր: Կիրակի, 25 Սեպտեմբերի 2022թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ուշադրություն... կայքի այցելուներին...
2021,Հունիս 28 - 2022,Դեկտեմբեր 31

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
21.09.22 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՀԱՅԱՍՏԱՆ
Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության և ամբողջ հայության համար կարևորագույն ազգային, պետական տոն է, որը մեծ խորհուրդ ունի մեր երկրի անկախ և ազատ գոյության, ինքնիշխանության և ապագա հաղթանակների առումով։1991թ․ այս օրը՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 95 տոկոսը մասնակցեց անկախության հանրաքվեին եւ ձայների 99,5 տոկոսով քվեարկեց Հայաստանի անկախության օգտին։ Սեպտեմբերի 23-ին երկրի Գերագույն խորհուրդը պաշտոնապես վավերացրեց Հայաստանի՝ Խորհրդային Միության կազմից դուրս գալու և հարյուրամյակներ անց նորից որպես անկախ երկիր աշխարհին ներկայանալու՝ հայ ժողովրդի կամքը։Անկախության գրեթե երեք տասնամյակն անց լրջագույն փորձությունների, տնտեսական ու քաղաքական վայրիվերումների տարիներ են եղել։ ... Մանրամասն
20.09.22 ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԴԱՍԸՆԹԱՑ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամենամյա պարբերականությամբ իրականացնում է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացը:Դասընթացը նախատեսված է երիտասարդական աշխատանքով զբաղվող մասնագետների, երիտասարդների հետ գործնականում աշխատողների և նրանց համար, ում աշխատանքն ուղղված է երիտասարդների հիմնախնդիրների լուծմանը:Դասընթացին կարող են մասնակցել երիտասարդական կենտրոններում, համայնքապետարաններում, մշակույթի տներում, գրադարաններում, երիտասարդության ոլորտում գործունեություն ծավալող ՔՀԿ-ներում աշխատող և երիտասարդության հարցերով զբաղվող մասնագետները:Դասընթացն իրականացվելու է երեք փուլով: Առաջին փուլն անցկացվելու է 2022 թվականի հոկտեմբերի 4-7-ը Ծաղկաձորում:Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ,երիտասարդության ... Մանրամասն
11.09.22 «ՍԸՐԲԽԵՉ» ԿԱՄ ԽԱՉՎԵՐԱՑ ՏՈՆ...
Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Այս տարի Խաչվերաց տոնը նշվում է սեպտեմբերի 11-ին։ Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց: Ժողովրդական ավանդույթի մեջ Խաչվերացը կամ «Սըրբխեչը» ... Մանրամասն
06.09.22 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՅՑԸ ՁՈՐԱՂԲՅՈՒՐԻ ԱԱՊԿ
Համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանի այցը Ձորաղբյուրի առողջության առաջնային պահպանման կենտրոն։
Հանդիպման ընթացքում քննարկվել են կենտրոնի տարածքի բարեկարգման, շենքի ընթացիկ վերանորոգման վերաբերյալ խնդիրները, դրանց լուծման և ջրի մատակարարման տևողության ավելացման հնարավորությունները։
05.09.22 ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՅՑԸ ԶՈՎՔ ԲՆԱԿԱՎԱՅՐ
Համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանն այցելել էր Ջրվեժ համայնքի Զովք բնակավայր, որտեղ հանդիպել է բնակավայրի վարչական ղեկավարին և մի շարք բնակիչների։ Հանդիպման ընթացքում քննարկումներ տեղի ունեցան Զովք բնակավայրին խմելու ջուր մատակարարող ջրագծի ապօրինի միացումների ապամոնտաժման և ջրագծի վերանորոգման աշխատանքների իրականացման ընթացքի վերաբերյալ։ Նշված աշխատանքները նպատակ ունեն նվազեցնելու ջրի կորուստներն ու բարձրացնելու ջրի օգտագործման արդյունավետությունը։
Տեղում քննարկվեց նաև Զովքի Գ․Շահինյանի անվան միջնակարգ դպրոցի և Զովքի մանկապարտեզի արտաքին ջրամատակարարման համակարգի կառուցման հնարավորությունը։
01.09.22 ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ԽՈՍՔԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հարգելի մանկավարժներ, ծնողներ, սիրելի՛ աշակերտներ, Կրկին սեպտեմբերի մեկն է և հերթական անգամ մեկնարկում է ուսումնական տարին, ինչի առթիվ ի սրտե շնորհավորում եմ ձեզ:Առանձնահատուկ կերպով շնորհավորում եմ առաջին անգամ նախակրթարանի շեմից ներս ոտք դնող երեխաներին, առաջին դասարանցիներին, ինչպես նաև առաջին անգամ դասասենյակ մտնող ուսուցիչներին։ Ի դեմս նրանց շնորհավորում եմ նաև  բոլոր մանկավարժներին, ովքեր հավատարմորեն կրում են Ուսուցչի բարձր կոչումը։ Շնորհավորանքներս բոլոր ծնողներին, ովքեր առաջին անգամ դպրոց են ճանապարհում իրենց երեխաներին, ու հիշողության գաղտնարանով մտովի անցնելով, վերհիշում իրենց դպրոցական կյանքը: Մաշտոցյան գրերի ստեղծումից մինչ այսօր մենք պարտք ունենք մեր ազգանվեր այրերի ... Մանրամասն
01.09.22 ՏԵՂԵԿԱՑՈՒՄ` ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 7 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ
2022 թվականի սեպտեմբերի 8-ին, ժամը 16:00-ին կկայանա համայնքի ավագանու թիվ 7 հերթական նիստը՝ հետևյալ օրակարգով. 1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու մասին:2.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու մասին:3.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու մասին:4.Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:5.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում աղբահանության իրականացման կարգը և սանիտարական մաքրման սխեման հաստատելու մասին:6.Համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակներ ավագանու նիստեր
Ջրվեժ Համայնքի  ավագանու հերթական  նիստ 08.09.2022
Ջրվեժ Համայնքի Ավագանու արտահերթ նիստ 20.07.2022
Ջրվեժ Համայնքի  ավագանու հերթական  նիստ 11.07.2022
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner