Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով, համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 14-ի երկրորդ նստաշրջանի հերթական թիվ 3 նիստի հետևյալ օրակարգը.
2.Համայնքի ղեկավարին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմի մասին:
3.Համայնքի ղեկավարին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների անհատական կազմը հաստատելու և համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 47-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
4.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 96-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
5.Ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին:
6.Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
7.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու մասին:
8.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 121-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
9.Համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին:
10.Ջրվեժ համայնքի 2023-2027 թվականների զարգացման հնգամյա ծրագիրը հաստատելու մասին:
11.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանին հավանություն տալու մասին:
12.Ջրվեժ համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին:
13.Ջրվեժ համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։