Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Նիկոլայ Հովհաննեսի Վանյանի (ծնված՝ 1954 թվականի օգոստոսի 1-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 34-րդ փողոցի թիվ 2/2 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված ծածկը (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 04092020-07-0051 վկայական, տրված 2020 թվականի սեպտեմբերի 4-ին, «ՍԿԶԲՆԱԿԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի փետրվարի 1-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024VPY3FX, մուտքագրված 2024 թվականի մարտի 6-ին):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ՍԿԶԲՆԱԿԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Նիկոլայ Հովհաննեսի Վանյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 34-րդ փողոցի թիվ 2/2 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2017 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 ծածկը՝ 290,60 քառ. մետր արտաքին մակերեսով։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Նիկոլայ Հովհաննեսի Վանյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 34-րդ փողոցի թիվ 2/2 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված ծածկի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ ծածկը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1.Նիկոլայ Հովհաննեսի Վանյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 34-րդ փողոցի թիվ 2/2 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2017 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 ծածկը՝ 290,60 քառ.մետր արտաքին մակերեսով, համարել օրինական:
2.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228218 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 558 999 (հինգ հարյուր հիսունութ հազար ինը հարյուր իննսունինը) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Նիկոլայ Հովհաննեսի Վանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: