Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



22 ապրիլի 2024 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԾԱԾԿԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Նիկոլայ Հովհաննեսի Վանյանի (ծնված՝ 1954 թվականի օգոստոսի 1-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 34-րդ փողոցի թիվ 2/2 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված ծածկը (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 04092020-07-0051 վկայական, տրված 2020 թվականի սեպտեմբերի 4-ին, «ՍԿԶԲՆԱԿԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի փետրվարի 1-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024VPY3FX, մուտքագրված 2024 թվականի մարտի 6-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ՍԿԶԲՆԱԿԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Նիկոլայ Հովհաննեսի Վանյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 34-րդ փողոցի թիվ 2/2 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2017 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 ծածկը՝ 290,60 քառ. մետր արտաքին մակերեսով։ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Նիկոլայ Հովհաննեսի Վանյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 34-րդ փողոցի թիվ 2/2 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված ծածկի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ ծածկը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Նիկոլայ Հովհաննեսի Վանյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 34-րդ փողոցի թիվ 2/2 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2017 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 ծածկը՝ 290,60 քառ.մետր արտաքին մակերեսով, համարել օրինական: 

2.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228218 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 558 999 (հինգ հարյուր հիսունութ հազար ինը հարյուր իննսունինը) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Նիկոլայ Հովհաննեսի Վանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահե Սիրականյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner