Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և 16-րդ հոդվածով, համայնքի ավագանին որոշում է.
հաստատել համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 15-ի թիվ 1` հերթական նիստի օրակարգը`
1.Համայնքի ղեկավարի հաղորդումը 2018 թվականի բյուջեի չորրորդ եռամսյակի կատարման մասին:
2.Համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 17-ի N 68-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
3.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի կամավոր խնդիրները սահմանելու և դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունների իրականացման կարգը հաստատելու մասին:
4.Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի գերեզմանատան հողերի օգտագործման հատակագիծը (սխեման) հաստատելու և վճարովի հիմունքներով լրացուցիչ հատկացվող հողատարածքի մեկ քառակուսի մետրի արժեք սահմանելու մասին: