Այսօր: Հինգշաբթի, 30 Հունիսի 2022թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 13-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 13-Ա


Զեկ. ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 481, 76-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի ա) ենթակետով, համայնքի ավագանին որոշում է.

 

1.  Թույլատրել համայնքի ղեկավարին` համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Զովք գյուղի Գլխավոր խճուղու թիվ 13/1 հասցեում գտնվող 07-030-0014-0029 կադաստրային ծածկագրով 20,0 քառ.մետր մակերեսով բնակավայրի այլ հողը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրել քաղաքացի Ռուզաննա Կարապետյանին՝ տասը տարի ժամկետով, առևտրի կրպակ տեղադրելու նպատակով և կառուցապատման իրավունքի տարեկան վարձավճարի չափ սահմանել 5 000 (հինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
2. Թույլատրել համայնքի ղեկավարին` համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 3-րդ փողոցի թիվ 3 հասցեում գտնվող 07-030-0024-0008 կադաստրային ծածկագրով 20,0 քառ.մետր մակերեսով բնակավայրի այլ հողը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրել քաղաքացի Արամ Խաչատրյանին՝ տասը տարի ժամկետով, առևտրի կրպակ տեղադրելու նպատակով և կառուցապատման իրավունքի տարեկան վարձավճարի չափ սահմանել 5 000 (հինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՄԱԶԴ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 207
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner